Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յայտարարութիւն

February 12, 2019
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բուղաշէն գիւղում բարերարների միջոցով վերաբացուեց գիւղի արժանաւոր զաւակ, Խորհրդային Վրաստանի իրաւապահ համակարգի օրինապաշտ ներկայացուցիչ, 1990 թուականից` Հայաստանի Հանրապետութեան սահմանների պաշտպանութեան, այնուհետեւ նաեւ Արցախի ազատագրման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած հետախոյզ Միքայէլ Աւագեանի կիսանդրին, որը բուռն արձագանգ գտաւ ինչպէս Ազրպէյճանի պետական ու հասարակական-քաղաքական, այնպէս էլ Վրաստանի որոշ շրջանակների մօտ: Նշեալ շրջանակները, միահամուռ կերպով Միքայէլ Աւագեանին ներկայացնելով որպէս «ահաբեկիչ», պահանջում են Վրաստանի իշխանութիւններից քանդել յուշարձանը: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակներ, տուրք տալով ազրպէյճանական քարոզչամեքենայի կեղծիքներին, ձգտելով բորբոքել վրաց հասարակութեանը եւ նրանց տրամադրել իշխանութիւնների դէմ, յայտարարում են, թէ, իբր, Միքայէլ Աւագեանը հանդէս է եկել ո՛չ միայն Արցախում եւ «ահաբեկել» ազրպէյճանցիներին, այլեւ հանդիսացել է աբխազական պատերազմի մասնակից եւ պայքարել Վրաստանի տարածքային ամբողջականութեան դէմ: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակների, նրանց թւում նաեւ ազգութեամբ ազրպէյճանցի գործիչների այս վարքագիծը յղի է ազգամիջեան բախումների վերաճման եւ Վրաստանում անկայունութեան ստեղծման վտանգով:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քվեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, այս ամէնը որակելով որպէս

– Ազրպէյճանի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու ակնյայտ դրսեւորում,

– Վրաստանի ընդդիմադիր շրջանակների եւ ազգութեամբ ազրպէյճանցի գործիչների եւ Ազրպէյճանի պետական ու հասարակական-քաղաքական շրջանակների միահամուռ ջանքերով նախաձեռնուած հակահայկական սադրանք,

– ակնյայտօրէն Վրաստանի պետութեան եւ պետականութեան դէմ ուղղուած գործողութիւններ,

– տարածաշրջանում հայկական գործօնի դուրսմղմանը եւ Վրաստանի` Ազրպէյճանից քաղաքական ու տնտեսական հողի վրայ կախեալ վիճակի խորացմանը ուղղուած ծրագիր,

Յայտարարում է.

– Միքայէլ Աւագեանը հանդիսացել է Խորհրդային Վրաստանի իրաւապահ համակարգի ներկայացուցիչը Աբխազիայում մինչեւ 1990 թուական, ով պաշտպանել եւ ներկայացրել է Վրաստանի պետական շահերը տուեալ Ինքնավար Հանրապետութիւնում: Այդ իմաստով Մ. Աւագեանի յիշատակը յարգանքի է արժանի ո՛չ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մեր պետութեան` Վրաստանի կողմից:

– Միքայէլ Աւագեանը, 1990 թուականին տեղափոխուելով Հայաստանի Հանրապետութիւն, իր գործուն մասնակցութիւնն է ունեցել սկզբից Հայաստանի Հանրապետութեան սահմանների պաշտպանութեանը, այնուհետեւ` արցախեան գոյապայքարին, Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական բռնութիւնների դէմ, կատարել է յանձնարարականներ եւ զոհուել այդ գործողութիւնների ժամանակ` 1994 թուականին:

– Միքայէլ Աւագեանը 1990-1994 թուականներին գտնուելով Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում` որեւէ կերպ չէր կարող մասնակցել վրաց-աբխազական պատերազմին, եւ այդ մասին տարածուած լուրերը վրաց ընդդիմադիրների ու ազրպէյճանական քարոզչամեքենայի հիւանդ երեւակայութեան արդիւնք են,

– Վրաստանի` հիմնականում ընդդիմադիր լրատուամիջոցների եւ հասարակական-քաղաքական շրջանակների հանրայնացրած տեղեկութիւնները սպասարկում են հարեւան Ազրպէյճանի շահերը եւ որեւէ ընդհանուր աղերս չունեն իրականութեան հետ,

– Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին տեղի ունեցող գործողութիւններն իրենց ամբողջութեան մէջ ուղղուած են Վրաստանի պետութեան եւ պետականութեան դէմ,

– գնահատելի են Վրաստանի իշխանութիւնների ջանքերը, որոնք ուղղուած են հրահրուած խնդիրը քաղաքակիրթ տարբերակով լուծելուն, ներքին եւ արտաքին սադրանքները չէզոքացնելուն:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քվեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը դատապարտում է Վրաստանի ներքին գործերին միջամտելու դրսեւորումները, որոշների` քաղաքական նպատակներով երկիրը եւ տարածաշրջանը ապակայունացնելու փորձերը եւ այս ծանր օրերին իր զօրակցութիւնն է յայտնում Վրաստանի իշխանութիւններին:

ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՎԵՄՕ-ՔԱՐԹԼԻԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԽՈՐՀՈՒՐԴ

11 փետրուար 2019|
Ախալքալաք

 

Նախորդը

ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Գառնիկ Մկրտիչեանի Խօսքը` ՀՄԸՄ-ի Հիմնադրութեան 100-ամեակի Տօնակատարութեան

Յաջորդը

ԶՈՄ-ԶՈԳ. Համալսարանական Մասնագիտութիւններու Արեւելում` Ազգային Յառաջ-Գ. Կիւլպէնկեան Վարժարանին Մէջ

RelatedPosts

ԼՕԽ-ի «Առողջ Ապրելակերպ» Սեմինարներու Շարքին Առաջինը` Կուրծքի Քաղցկեղի Կանխարգիլման Մասին
Գաղութային

ԼՕԽ-ի «Առողջ Ապրելակերպ» Սեմինարներու Շարքին Առաջինը` Կուրծքի Քաղցկեղի Կանխարգիլման Մասին

October 28, 2026
ՀՅԴ-ԶՈՄ-ի Կազմակերպած Հայկական Վարժարաններու Համալսարանական Եւ Մասնագիտական Արեւելում` Մասնակցութեամբ Աւելի Քան 80 Կամաւորներու Եւ Շուրջ 400 Աշակերտներու
Գաղութային

ՀՅԴ-ԶՈՄ-ի Կազմակերպած Հայկական Վարժարաններու Համալսարանական Եւ Մասնագիտական Արեւելում` Մասնակցութեամբ Աւելի Քան 80 Կամաւորներու Եւ Շուրջ 400 Աշակերտներու

October 27, 2026
Ընթացք Առաւ Համազգայինի «Օշական» Գիրքի Ակումբի Գործունէութիւնը
Գաղութային

Համազգայինի «Օշական» Ակումբի Երկրորդ Հանդիպումը Քննարկեց Յակոբ Պարոնեանի «Քաղաքավարութեան Վնասները» Հատորը

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.