Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 9-րդ եւ երթի վերջին հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենայ գագաթի ճակատումը, որուն ընթացքին Ռիատի Պէյրութ կը հիւրընկալէ ՀՄԸՄ-ը:
Մրցումը տեղի պիտի ունենայ Մանարայի «Սաէպ Սալամ» դաշտին վրայ, երեկոյեան ժամը 18:00-ին:
Ցարդ իրենց կատարած մրցումներուն երկու կազմերն ալ արձանագրած են վեցական յաղթանակ եւ կրած մէկական պարտութիւն:
ՀՄԸՄ, որ աւելի շատ կողովներ նշանակած է, կը գրաւէ դասաւորման առաջին դիրքը:
Այսօրուան այս մրցումին յաղթականը պիտի գրաւէ պարագլուխի դիրքը եւ բնականաբար հանդիսանայ երթի ախոյեան:
Այս իրողութենէն մեկնելով, ՀՄԸՄ ոչ մէկ ճիգ պիտի խնայէ արձանագրելու համար իր 7-րդ յաղթանակը` մնալու համար առաջին:
Ինչ կը վերաբերի այս հանգրուանին գծով կատարուելիք մրցումներուն, յայտագիրը հետեւեալն է.
| ՇԱԲԱԹ, 5 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | 
| Հուփս – Մութթահետ | 17:00 | Միշել Մըր | 
| ԿԻՐԱԿԻ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Պիպլոս – Սաժես | 17:00 | Ժըպէյլ | 
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Շանվիլ – Աթլաս | 18:00 | Տիք Մըհտի | 
Ստորեւ դասաւորման պատկերը` 8-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ | 6 | 1 | 615 | 544 | 13 | 
| 2.- Ռիատի | 6 | 1 | 558 | 515 | 13 | 
| 3.- Շանվիլ | 5 | 2 | 593 | 470 | 12 | 
| 4.- Պէյրութ | 4 | 4 | 638 | 660 | 12 | 
| 5.- Պիպլոս | 3 | 4 | 558 | 638 | 10 | 
| 6.- Մութթահետ | 3 | 4 | 512 | 523 | 10 | 
| 7.- Հուփս | 1 | 6 | 527 | 589 | 9 | 
| 8.- Աթլաս | 2 | 5 | 567 | 568 | 9 | 
| 9.- Սաժես | 1 | 6 | 535 | 596 | 8 | 
 
			

