Նակեթց Յաղթեց, Միւրէյ Նշանակեց 41 Կէտ
«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի կանոնաւոր ախոյեանութեան ծիրին մէջ նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն (19), շարք մը մարզիկներ նշանակեցին իրենց կազմերու կէտերու շուրջ կէսը:

Նիւ Օրլինզի արձանագրած յաղթանակին մէջ (Տալաս Մավըրիքսի դէմ` 114-112 արդիւնքով) իր կարեւոր բաժինը ունեցաւ Անթոնի Տէյվիս, որ նշանակեց 48 կէտ:
Տենվըր Նակեթց, որ հիւրը եղաւ Ֆէոնիքս Սանզին, արձանագրեց 122-118 արդիւնքով յաղթանակ մը:

Ժամալ Միւրէյ (Նակեթց) նշանակեց 46 կէտ:
40 կէտ եւ աւելի նշանակեցին նաեւ Ռասըլ Ուեսթպրուք (Օքլահոմա Սիթի, 40), Ճէյմս Հարտեն (Հիուսթըն Ռոքեթց, 41) եւ Տեմիըն Լիլարտ (Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ, 40):

Լոս Անճելըս քաղաքի տերպիի մրցումին, Քլիփըրզ 118-107 արդիւնքով յաղթեց Լէյքըրզին:
Ստորեւ` նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները.
| ՇԱԲԱԹ | |
| Շարլոթ Հոռնեթց – Պրուքլին Նեթց | 100-87 |
| Ինտիանա Փէյսըրզ – Տիթրոյիթ Փիսթընզ | 125-88 |
| Օրլանտօ Մեճիք – Թորոնթօ Ռեփթըրզ | 116-87 |
| Ուաշինկթըն Ուիզըրտծ – Շիքակօ Պուլզ | 92-101 |
| Մայեմի Հիթ – Քլիվլենտ Քաւալիրզ | 118-94 |
| Մինեսոթա Վուլվզ – Աթլանթա Հոքս | 120-123 |
| Նիւ Օրլինզ – Տալաս Մավըրիքս | 114-112 |
| Տենվըր Նակեթց – Սան Անթոնիօ Սփըրզ | 102-99 |
| Ֆէոնիքս Սանզ – Օքլահոմա Սիթի | 102-118 |
| Լոս Անճելըս Լէյքըրզ – Լոս Անճելըս Քլիփըրզ | 107-118 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Միլուոքի Պաքս – Պրուքլին Նեթց | 129-115 |
| Ուաշինկթըն Ուիզըրտծ – Շարլոթ Հոռնեթց | 130-126 |
| Նիւ Օրլինզ – Հիուսթըն Ռոքեթց | 104-108 |
| Աթլանթա Հոքս – Քլիվլենտ Քաւալիրզ | 111-108 |
| Մեմֆիս Կրիզլիզ – Պոսթըն Սելթիքս | 103-112 |
| Եութա Ճեզ – Նիւ Եորք Նիքս | 129-97 |
| Ֆէոնիքս Սանզ – Տենվըր Նակեթց | 118-122 |
| Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ – Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 105-115 |
| Լոս Անճելըս Քլիփըրզ – Սան Անթոնիօ Սփըրզ | 111-122 |


