Եւրոպայի հինգ երկիրներու (Անգլիա, Իտալիա, Սպանիա, Գերմանիա, Ֆրանսա) առաջին դասակարգերու ախոյեանութիւններու շաբաթավերջի մրցումները եղան իսկապէս հետաքրքրական եւ հաճելի , մանաւանդ որ նշանակուեցան 100-է աւելի կոլեր:
Անգլիա
Մանչեսթըր Եունայթըտ իւրայատուկ ոճով աւարտեց առանց յաղթանակներու շարքը, իսկ Մանչեսթըր Սիթի` յաղթանակներու շարքը: Վերջին անգամ Սիթի Մանչեսթըր Եունայթըտէն պարտուած էր այս տարուան ապրիլին: Արսենալ 21 մրցումներու մէջ (բոլոր մրցաշարքերու) մնաց անպարտելի: Սալահի նշանակած երեք կոլերը օգնեցին, որպէսզի Լիվըրփուլ կէտի մը առաւելութեամբ բազմի առաջին դիրքին վրայ:
| Պուրնըմաութ – Լիվըրփուլ | 0-4 | |
| Արսենալ – Հատըրսֆիլտ | 1-0 | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Ֆուլհեմ | 4-1 | |
| Չելսի – Մանչեսթըր Սիթի | 2-0 | |
| Պըրնլի – Պրայթըն | 1-0 | |
| Ուեսթ Համ – Քրիսթալ Փալաս | 3-2 | |
| Քարտիֆ – Սաութհեմփթըն | 1-0 | |
| Լայսթըր Սիթի – Թոթենհամ | 0-2 | |
| Նիւքասըլ – Վուլվզ | 1-2 | |
| Այսօր | Ժամ | |
| Էվըրթըն-Ուաթֆորտ | 22:00 |
Իտալիա
Գագաթի մրցումին, Մանծուքիչի նշանակած միակ կոլին շնորհիւ, Եուվենթուս յաղթեց Ինթերի եւ ամրապնդեց առաջին դիրքը` չէզոքացնելով մրցակից մը եւս: Երկրորդ դիրքը` գրաւող Նափոլի, ծանր պարտութեան մատնելէ ետք Ֆրոսինոնէն, այժմ պատրաստ է Լիվըրփուլի դէմ ճակատումին, «Չեմփիընզ Լիկ»-ի մրցաշարքին: Իսկ Սասուոլօ – Ֆիորենթինա մրցումը եղաւ իսկապէս հաճելի` իր վեց կոլերով (3-3):
| Եուվենթուս – Ինթեր Միլան | 1-0 | |
| Նափոլի – Ֆրոսինոնէ | 4-0 | |
| Քալիարի – Ա. Էս. Ռոմա | 2-2 | |
| Լացիօ – Սամտորիա | 2-2 | |
| Սասուոլօ – Ֆիորենթինա | 3-3 | |
| Էմփոլի – Պոլոնիա | 2-1 | |
| Փարմա – Քիեւօ Վերոնա | 1-1 | |
| Ուտինեզէ – Աթալանթա | 1-3 | |
| Ա. Սէ. Միլան – Թորինօ | 0-0 |
Սպանիա
Պարսելոնա երեք կէտի առաւելութեամբ առանձնացաւ առաջին դիրքին վրայ` 4-0 արդիւնքով տպաւորիչ յաղթանակ մը արձանագրելէ ետք Էսփանիոլի դէմ: Աթլեթիքօ Մատրիտ եւ Սեւիլլա 28-ական կէտով կռնկակոխ կը հետեւին Պարսային: Իսկ Էլպար – Լեվանթէ (4-4) մրցումը իսկապէս կոլառատ եղաւ:
| Աթլեթիքօ Մատրիտ- Ալաւես | 3-0 | |
| Վալենսիա – Սեւիլլա | 1-1 | |
| Վիարէալ – Սելթա Վիկօ | 2-3 | |
| Էսփանիոլ – Պարսելոնա | 0-4 | |
| Էլպար – Լեվանթէ | 4-4 | |
| Հուեսքա – Ռէալ Մատրիտ | 0-1 | |
| Ռէալ Սոսիետատ – Ռէալ Վայատոլիտ | 1-2 | |
| Ռէալ Պեթիս – Ռայօ Վալեքանօ | 2-0 | |
| Այսօր | Ժամ | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ժիրոնա | 22:00 |
Գերմանիա
Պորուսիա Տորթմունտ նպատակ չունի զիջելու առաջին դիրքի իր գահը , ուր նստած է 36 կէտով, իսկ Պայերն Միւնիխ տակաւին 9 կէտով ետ կը մնայ այդ գահէն: Ի դէպ, հաղորդուեցաւ, որ Պայերն Միւնիխի հոլանտացի յառաջապահ Ա.Ռուպէն այս եղանակի աւարտին պիտի «ամուսնալուծուի» իր ակումբէն, 10 տարուան կենակցութենէ ետք:
| Պայեր Լեւերքուզըն – Օկզպուրկ | 1-1 | |
| Պայերն Միւնիխ – Նիւրեմպերկ | 3-0 | |
| Ֆրայպուրկ – Լայփցիկ | 3-0 | |
| Շալքէ – Պորուսիա Տորթմունտ | 1-2 | |
| Վոլֆսպուրկ – Հոֆընհայմ | 2-2 | |
| Հերթա Պերլին – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-0 | |
| Մայնց – Հանովըր | 1-1 | |
| Մէօնշընկլատպախ – Շթութկարթ | 3-0 |
Ֆրանսա
Ֆրանսայի ցոյցերու թոհուբոհին մէջ, Մոնաքօ-Նիս եւ Սենթ Էթիեն-Մարսէյ մրցումները յետաձգուեցան, քիչ մը շունչ տալով Մոնաքոյի մարզիչ Թ. Հանրիին, որ յաղթանակի համը առնելու դժուարութեան մէջ է:
| Կենկան-Ամիեն | 1-2 | |
| Ռեն – Տիժոն | 2-0 | |
| Սթրազպուրկ- Քան | 2-2 | |
| Լիլ – Ռեմ | 1-1 |







