Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իրանահայ Համայնքից Նոր Արտագաղթ Չի Սպասւում

November 30, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին Միացեալ Նահանգների Իրանի դէմ գործի դրուած պատժամիջոցներն ու դրանց ազդեցութիւնը: Իրանի հայկական համայնքը նոյնպէս մտահոգուած է երկրի դէմ սահմանուած պատժամիջոցների կիրառման հետեւանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը SHANTNEWS.am-ի հետ զրոյցում ասում է, որ մտահոգութիւններին զուգահեռ կայ նաեւ եւրոպական հնարաւոր աջակցութիւնը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին.

«Ուժի մէջ մտած տնտեսական պատժամիջոցները հաւանաբար ունենալու են իրենց ազդեցութիւնը, մինչ այժմ էլ թեթեւակի ունեցել են` արտարժոյթի բարձրացման, գնի բազմապատկման առումով, որն ուղղակի ազդում է մարդկանց կենսամակարդակի վրայ, բայց այստեղ կայ մի կարեւոր հանգամանք. Իրանը, երբ պատժամիջոցների էր ենթարկւում 2015 թուականին, իր կողքին ունէր Եւրոպային, որն իր հերթին ընդդիմանում էր Միացեալ Նահանգների միակողմանի պատժամիջոցներին եւ այսօր էլ բարձրաձայնում է, ինչը կարող է օգտակար ու աջակից լինել Իրանին` պատժամիջոցներն աւելի թեթեւ տանելու առումով: Այդ հանգամանքին էլ գումարւում է Չինաստան-Ռուսաստան աջակցութիւնը, ինչը գալիս է, այսպէս ասած, տապալելու Միացեալ Նահանգների միակողմանի պատժամիջոցներն ընդդէմ Իրանի», ասում է Դերենիկ Մելիքեանը:

Նա նշում է, որ պէտք չէ մոռանալ, որ պատժամիջոցները նպատակ էին հետապնդում, որ ճնշումների արդիւնքում իրանցի ժողովուրդը ոտքի կանգնի սեփական իշխանութեան դէմ, սակայն դա տեղի չունեցաւ.

«Այդ նպատակը, կարելի է ասել, ամբողջովին տապալուած է, որովհետեւ Իրանի ժողովուրդը գիտակցեց, որ անկախ ներքաղաքական խնդիրներից` արտաքին ճնշումները, տուեալ դէպքում` Միացեալ Նահանգների ճնշումները, հակաժողովրդական միտում են հետապնդում, եւ հասկացաւ, որ ինքն է տուժում, ուստի ժողովուրդը կանգնած մնաց սեփական իշխանութեան կողքին: Այնպէս որ, այսօր կառավարութիւնը կարողանում է պատժամիջոցների բացասական արդիւնքներին հեշտօրէն դիմագրաւել», ասում է իրանահայ գործիչը:

Խօսելով հայկական համայնքի մասին` Դերենիկ Մելիքեանը նշում է, որ հայկական համայնքը, երկրի միւս բնակիչների պէս, արդէն ընտելացել է ներկայ պայմաններին, դիմակայում է, շարունակում է իր բնականոն կեանքը: Կ՛ազդի՞ այս ամէնն Իրանից հայութեան նոր արտագաղթի վրայ հարցին` մեր զրուցակիցը պատասխանում է.

«Վերջին քառասուն տարուայ ընթացքում իրանահայ համայնքից արտագաղթն ունեցել է տարբեր պատճառներ` տնտեսական, քաղաքական, հասարակական, հոգեբանական: Հիմա արտագաղթի նոր ալիք բարձրանալու համար պատճառներն անցեալի համեմատ պակասել են, եւ դժուար թէ արտագաղթի նոր հոսք սկսի եւ նկատելի դառնայ համայնքում: Այսօր արտագաղթ չլինելու կարեւոր պատճառներից մէկն էլ կարելի է համարել Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփի կողմից ընդունած ներգաղթեալների վերաբերեալ օրէնքը, որը սահմանափակում է արտագաղթողների քայլերը»:

Համայնքային գործչից հետաքրքրուեցինք նաեւ, թէ արդեօ՞ք կանխատեսելի է, որ Միացեալ Նահանգները որոշակի զինուորական գործողութիւններ կատարի` հարուածելու Իրանի նաւթատար ցանցին կամ զինուորական միջամտութեամբ խանգարի իրանական նաւթի արտածմանը` նկատի ունենալով, որ պատժամիջոցների թիրախում դրամատնային համակարգի ու փոխադրամիջոցների  հաղորդակցութեան հետ միասին նաեւ Իրանի նաւթի արտահանումն է.

«Դժուար թէ այսօր այդպիսի տարբերակն աշխատելու հնարաւորութիւն ունենայ: Ես կարծում եմ` տարածաշրջանում աշխարհաքաղաքական հաշուեկշիռն ի նպաստ Միացեալ Նահանգների չի աշխատում: Տարածաշրջանում դժուար թէ նոր ճակատ բացուի, այն էլ` Իրանի պէս գերտէրութեան դէմ, չնայած` այսօր Թրամփի իշխանական համակարգում կան երկու այնպիսի առանցքային դէմքեր, որոնք յայտնի են իրենց ծայրայեղ ռազմատենչութեամբ, յանձինս Ճոն Պոլթընի եւ Մայք Փոմփէոյի, բայց դժուար թէ ներկայ պայմաններում այդ ծայրայեղականների կողմից նման ռազմական տարբերակ կիրառելու որոշում կայացուի: Ինչ-որ տեղ պէտք չէ բացառել նաեւ այն թոյլ հաւանականութիւնը, որ նոյն ծայրայեղականները, գտնուելով հրէական լոպիի, Իսրայէլի քարոզչական ազդեցութիւնների ներքոյ, միգուցէ, հէնց իրենց համար արբանեակային ուժ հանդիսացող Իսրայէլի կողմից, այսպէս ասած, կէտային կամ սահմանափակ ինչ-որ ռազմական յարձակում կատարեն, ասենք, Իրանի նաւթը փոխադրող նաւթատար ցանցի վրայ, բայց դրա հաւանականութիւնը ես այսօր այնքան էլ իրական չեմ համարում», մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա իր կարծիքը յայտնեց նաեւ այն մասին, թէ արդեօ՞ք այս իրավիճակը կը յանգեցնի Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ նոր համաձայնութեան:

«Ես կարծում եմ` այս հարցի պատասխանն օրեր առաջ շատ դիպուկ տուել է նոյն ինքը` Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին. բանակցութիւնների կամ երկխօսութեան տարբերակները մատնանշելով` նա խստիւ բացառեց այս իշխանութեան` թրամփեան իշխանակարգի հետ բանակցելը: Սա բազմանշանակ յայտարարութիւն է եւ մեզ յուշում է ասելու, որ 2015-ին հէնց Միացեալ Նահանգների  իշխանութիւնը` յանձին դեմոկրատական վարչակարգի, բանակցութիւնների սեղանի շուրջ Իրանի եւ եւրոպական ու համաշխարհային միւս գերուժերի համատեղ համաձայնութեամբ ստորագրեց միջուկային պայմանագիրը, որն աշխատեց մէկուկէս-երկու տարի, մինչեւ թրամփեան ծայրայեղական, այսպէս ասած, հակաիրանեան իշխանակարգի գործի գալը: Եւ իրական է այն հեռանկարը, որ քանի դեռ այս ծայրայեղական իշխանութիւնները, որոնք լոկ հռետորաբանութեամբ են իրենց դիւանագիտութիւնը դրսեւորում եւ արտացոլում, դժուար թէ բանակցութեան եւ երկխօսութեան առիթներ ստեղծեն: Երեւի պէտք է այս իշխանութեանը փոխարինի ապագայ վարչական, իշխանական նոր համակարգ` յանձինս դեմոկրատական իշխանութիւնների, որոնք էլ երեւի կը յայտարարեն նոր բանակցութիւնների եւ նոր համաձայնութիւնների անհրաժեշտութեան մասին», ասաց Դերենիկ Մելիքեանը:

Նախորդը

Ձեռագիրը Եւ Համակարգիչը

Յաջորդը

Ազրպէյճանի Նախագահի Մուղամը Քուզանլիում

RelatedPosts

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»
Հարցազրոյց

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»

January 12, 2026
«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի
Հարցազրոյց

«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի

January 10, 2026
Երուանդ Հաւարեանի «Rewind» (Վերադարձ) Խորագիրով Անհատական Ցուցահանդէս
Հարցազրոյց

Լիբանանեան Կարեւոր Դէմքեր. Անմահացուցած Երուանդ Հաւարեանին Հետ

December 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.