Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 10 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Մապարրայի դէմ:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Ահտի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-ի կազմին համար այսօրուան այս մրցումը կը նկատուի բաւական կարեւոր, մանաւանդ եթէ նկատի ունենանք այն պարագան, որ կազմը ցարդ արձանագրած է միայն մէկ յաղթանակ եւ պէտք է յաւելեալ կէտեր խլէ իր մրցակիցէն` դասաւորման մէջ բարելաւելու համար իր դիրքը:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Երէկ տեղի ունեցած Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Իսկ Նըժմէ (Ա. դասակարգ, 7-րդ հանգրուան) 1-0 արդիւնքով յաղթեց Թատամոն Սուրին:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պեքաա Ռիատի – Անսար | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Շապապ Սահել | 14:15 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Ռասինկ | 14:15 | Զղարթա |
| Ահտ – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| Պըրժ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Սաժես | 14:15 | Պհամտուն |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Պըրժ | 14:15 | Խիարա |
| Ահլի Սայտա – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շարք – ՀՄՄ | 14:15 | Շարք |


