Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 2 նոյեմբերին տեղի կ՛ունենայ Սաժես – Պէյրութ բացման մրցումը:
Ղազիրի դաշտին վրայ կատարուելիք այս մրցումին ազդանշանը պիտի տրուի երեկոյեան ժամը 18:00-ին:
Երկու կազմերն ալ արձանագրած են մէկական յաղթանակ եւ կրած մէկական պարտութիւն:
Հետեւաբար, անոնք երկուքն ալ պիտի փորձեն տարեշրջանի իրենց երկրորդ պարտութիւնը չկրել:
Ստորեւ` 3-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (Այս հանգրուանին Մութթահետն է, որ մրցում չունի կատարելիք).
| ՈՒՐԲԱԹ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաժես – Պէյրութ | 18:00 | Ղազիր |
| ՇԱԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Աթլաս – ՀՄԸՄ | 17:00 | Քասսարա |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ռիատի – Շանվիլ | 17:00 | Մանարա |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Պիպլոս – Հուփս | 18:00 | Ժըպէյլ |


