Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին Սաֆայի մարզադաշտին վրայ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ հիւրընկալեց Իսլահ Պըրժ Շիմալին, 4-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ:
ՀՄԸՄ, որ կրեց այս տարեշրջանին իր չորրորդ պարտութիւնը, նահանջեց 11-րդ եւ նախավերջին դիրքին` իր տրամադրութեան տակ ունենալով միայն 4 կէտ, առաւելագոյն 18 կէտէն:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սեմի Պիայէ (6-րդ) եւ Խալետ Ըպրիք (57-րդ), իսկ Իսլահի կոլերը` Հասան Զէյն (5-րդ), Ալի Պասմէ (18-րդ) եւ Զէյն Ֆարրան (87-րդ եւ 90-րդ):
Մրցումին կեդրոնի իրաւարարն էր Մուսթաֆա Սաայֆան, կողմի իրաւարարները` Ալի Հաժ եւ Հայտար Հայտար, իսկ չորրորդ իրաւարարը` Մոհամետ Զաաթար:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 4 | 1 | 1 | 13 |
| 2.- Իժթիմահի | 3 | 2 | 1 | 11 |
| 3.- Շապապ Արապի | 3 | 2 | 1 | 11 |
| 4.- Ահլի Սայտա | 3 | 1 | 2 | 10 |
| 5.- Շապապ Պըրժ | 3 | 1 | 2 | 10 |
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 3 | 1 | 2 | 10 |
| 7.- Նահտա Պար Էլիաս | 2 | 3 | 1 | 9 |
| 8.- Մապարրա | 1 | 3 | 2 | 6 |
| 9.- Ահլի Նապաթիէ | 1 | 3 | 2 | 6 |
| 10.- Սաժես | 1 | 2 | 3 | 5 |
| 11.- ՀՄԸՄ | 1 | 1 | 4 | 4 |
| 12.- Նասեր Պար Էլիաս | 1 | 0 | 5 | 3 |


