Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դաշնակցութիւնը Երբեք Չի Մերժել Բանակցութիւնների Ուղով Գնալու Ճանապարհը

Հոկտեմբեր 11, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

«Աժ կանոնակարգ» օրէնքում փոփոխութիւններ անելու մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քուէարկեցին խորհրդարանական 3 ուժերը, այդ թւում նաեւ Դաշնակցութիւնը: Երբ Նիկոլ Փաշինեանի կոչից յետոյ ժողովուրդը շրջափակեց Աժ-ի շէնքը, ՀՅԴ-ն յայտարարեց, որ յետ է կանչում իր նախարարներին, եւ դուրս եկաւ քոալիսիոնից: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Արմէնուհի Կուրեղեանի հետ:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».- Տիկին Կուրեղեան, օրերս Աժ-ում տեղի ունեցած այդ միջադէպը սպասելի՞ էր Ձեզ համար:

ԱՐՄԷՆՈՒՀԻ ԿՈՒՐԵՂԵԱՆ.- Երբ որ վարչապետը ֆէյսբուքեան ուղիղ եթերում կոչ արեց հաւաքուել Աժ-ի մօտ, սպասելի էր, որ նման բան տեղի կ՛ունենայ: Մինչ այդ, ի հարկէ, սպասելի չէր: Նախորդ օրը յանձնաժողովում քննարկել ենք այդ հարցը: Յաջորդ օրը հերթական նիստով քննարկել ենք: Դա օրակարգային հարց է եղել, քննարկումը սովորական ընթացել է, «Ելք»-ի պատգամաւորներն էլ ներկայ են եղել: Պարոն Բաբլոյեանը յայտարարեց, որ մնանք շէնքում, որ մինչեւ ժամը 4-ը երկրորդ ընթերցումով ընդունենք, բայց այդ ընթացքում պարոն Բաբլոյեանին զանգեց պարոն Փաշինեանը եւ խնդրեց յետաձգել երկրորդ ընթերցումով քննարկումը, մինչեւ ինքը գայ, եւ բանակցութիւններ կը կայանան: Դրա համար էլ պարոն Բաբլոյեանն ասաց, որ պէտք է յետաձգենք մինչեւ յաջորդ առաւօտեան ժամը 10:00-ը: Բայց բանակցութիւնները չկայացան այնպէս, ինչպէս պէտք էր լինէր: Դա բանակցութիւն չէր, դա Ազգային ժողովին ինչ-որ բան թելադրելու փորձ էր:

«Ժ.».- Այդ օրինագծի ընդունումը իրօք այդքան օրհասակա՞ն էր, որ այդպէս վարուեցիք:

Ա. Կ.- Այդ օրինագիծը սովորական մի բան էր: Չեմ հասկանում` ինչ բուռն քննարկման թեմա կար այդտեղ: Ընդամէնը խօսւում է այն մասին, որ եթէ Աժ-ն, իրենից անկախ, չի կարողանում նիստ գումարել, ապա դա պէտք է ընդհատել եւ շարունակել յաջորդ օրը:

«Ժ.».- Մինչեւ վարչապետ Փաշինեանի` նախարարներին ազատելու հետ կապուած յայտարարութիւնը ՀՅԴ-ն յետ կանչեց իր նախարարներին: Այդ պարագայում ուրիշ տարբերակներ չէ՞ր տեսնում:

Ա. Կ.- Այո, մինչեւ դա մենք արդէն յետ էինք կանչել: Ըստ երեւոյթին, այդ ժամանակ արդէն մէկը տեղեակ էր պահել վարչապետին այդ մասին եւ գնաց էնտեղ, շատ արագ կողմնորոշուեց եւ յայտարարեց, որ ինքը հրաման է տուել ազատելու: Մենք ուրիշ տարբերակ չտեսանք, որովհետեւ ազգային համաձայնութեան կառավարութեան մի մաս ենք կազմել, մենք պայմանաւորուածութիւն ենք ունեցել, ի վերջոյ ընդունել ենք կառավարութեան ծրագիրը, որի մէջ յստակ կէտեր կան: Պարոն Փաշինեանը եկաւ եւ խաչ քաշեց այդ ամէնի վրայ: Ինքը առաջինը խախտեց պայմանաւորուածութիւնը: Մենք դեռ չունենք նոր ընտրական օրէնսգիրք, մենք ունէինք պայմանաւորուածութիւն այն մասին, որ այդ սուփերվարչապետական մեքանիզմները թուլացուեն, եւ շատ այլ հարցերի շուրջ եւս եղել են որոշումներ, որոնց հետ վարչապետը համաձայն է եղել: Այսքանից յետոյ արդէն անիմաստ էր այդ կառավարութեան մաս կազմելը:

«Ժ.».- Մինչեւ Սերժ Սարգսեանի` վարչապետ ընտրուելը ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը յայտարարեց, որ Սերժ Սարգսեանին տրուելիք լիազօրութիւններում սուփերվարչապետութիւն չի տեսնում, իսկ հիմա պնդում է հակառակը, որ սահմանադրութեամբ սուփերվարչապետական համակարգ է: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք սա:

Ա. Կ.- Դուք մի՛ գնացէք անցեալ: Մի քանի ամիս առաջ յստակ պայմանաւորուածութիւններ են եղել հէնց նոր նշածս հարցերի մասին, եւ չի կարելի խախտել այս պայմանաւորուածութիւնները: Սիրուն չի գնալ, հասնել անցեալ, եթէ մենք նրա հետ վերջերս պայմանաւորուածութիւններ ենք ունեցել: Նա խաչ քաշեց դրա վրայ եւ ասաց` ես այսպէս եմ ուզում, եւ վե՛րջ:

«Ժ.».- Հիմա տեսնու՞մ էք բանակցութիւնների միջոցով հարցը լուծելու տարբերակը:

Ա. Կ.- Այո՛, միայն այդ տարբերակն եմ տեսնում: Եթէ մեզ համար Ազրպէյճանի հետ բանակցութիւնների տարբերակն է ընդունելի, ուրեմն մենք մեր երկրում ուրի՞շ ճանապարհ պէտք է ընտրենք: Չի կարելի մեր երկիրը փորձութեան տանել:

«Ժ.».- Եթէ այնուամենայնիւ այնպէս ստացուի, որ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները տեղի ունենան դեկտեմբերին, «Դաշնակցութիւնը» պատրաստ կը լինի՞ դրան:

Ա. Կ.- Նախ ասեմ, որ եթէ վարչապետը հրաժարական տայ, մենք թեկնածու չենք առաջադրելու: Ինձ համար հարց է, թէ ինչո՛ւ են այդպէս ափալ-թափալ ուզում անել: Էդ ինչո՞ւ են կասկածում, որ եթէ մարտին կամ ապրիլին նոյն ձայները չեն հաւաքի, ինչ հիմա: Վարչապետը հիմնաւորում էր ներդրումների հոսքի հետ կապուած խնդրով, նրա խորհրդականն ասաց, որ դրանք իրար հետ բոլորովին կապ չունեն: Կարող ենք ենթադրել, որ նախապատրաստւում են քննարկման բերել այնպիսի օրէնքներ, որոնք պէտք է մինչեւ դեկտեմբեր ընդունուէին, բայց այս Աժ-ն դա չի ընդունի: Առայժմ չի եղել, որ Աժ-ն խանգարի որեւէ նախագծի:

«Ժ.».- Յետագայ համագործակցութեան եզրեր տեսնու՞մ էք ներկայիս կառավարութեան հետ:

Ա. Կ.- «Դաշնակցութիւնը երբեք չի մերժել բանակցութիւնների ուղով գնալու ճանապարհը: Այո՛, ի հարկէ տեսնում ենք: Յոյս ունեմ` Նիկոլ Փաշինեանի եւ իր խմբի նպատակը մեր երկիրը առաջ տանելն է, եւ մեր նպատակը նոյնպէս դա է:

Նախորդը

Սէրն Ու Համերաշխութիւնն Այս Օրերին

Յաջորդը

Գաղութէ Գաղութ

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?