Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը, որ Ժունիէի Ֆուատ Շեհապի մարզադաշտին վրայ մրցեցաւ Շապապ Արապիի դէմ, կրեց տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը` 1-0 արդիւնքով:
Մրցումին 39-րդ վայրկեանին, Ֆրետերիք նշանակեց Շապապ Արապիի կոլը, մինչ 88-րդ վայրկեանին Սերժ Չաքըրեան իր նպատակին չկրցաւ հասցնել փենալթի մը:
Այսպիսով, ՀՄԸՄ ցարդ իր կատարած չորս մրցումէն կրցած է ապահովելով միայն 4 կէտ, մինչ Շապապ Արապի, որ կրած է միայն մէկ պարտութիւն, արձանագրելով իր երրորդ յաղթանակը, ապահովեց 9 կէտ:
Ստորեւ` 4-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Սաժես – Նասեր Պար Էլիաս | 1-0 |
| Նահտա Պար Էլիաս – Իսլահ Պըրժ Շիմալի | 2-1 |
| ՀՄԸՄ – Շապապ Արապի | 0-1 |
| Ահլի Սայտա – Պըրժ | 0-2 |
| Իժթիմահի – Մապարրա | 3-1 |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Պըրժ | 2-6 |
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Արապի | 9 (4-1) |
| 2.- Իժթիմահի | 7 (9-5) |
| 3.- Շապապ Պըրժ | 7 (7-3) |
| 4.- Պըրժ | 7 (5-2) |
| 5.- Նահտա Պար Էլիաս | 7 (6-5) |
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 (4-7) |
| 7.- Սաժես | 5 (3-4) |
| 8.- Ահլի Սայտա | 4 (6-6) |
| 9.- ՀՄԸՄ | 4 (5-6) |
| 10.- Մապարրա | 4 (3-5) |
| 11.- Ահլի Նապաթիէ | 4 (6-12) |
| 12.- Նասեր Պար Էլիաս | 3 (3-5) |



