«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին գծով տեղի ունեցած երէկուան մրցումներուն, զօրաւոր նկատուող բոլոր խումբերն ալ յաղթեցին, բացի Լիվըրփուլէն, որ Նափոլիի դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց:
Պրազիլցի Նէյմար իր կազմին հետ հեթրիք մը իրագործեց` կարմիր աստղ Պելկրատի դէմ տեղի ունեցած մրցումին (6-1):
Լիոնել Մեսսի նշանակեց իր կազմին երկու կոլերը` Թոթենհամի դէմ արձանագրուած յաղթանակին ընթացքին (4-2):
Փորթօ նուազագոյն հաշիւով յաղթեց իր հիւրին` Կալաթասարային:
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ֆ. Ք. Պրիւժ | 3-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Մոնաքօ | 3-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Փ. Ս. Վ. Այնտհովըն – Ինթեր Միլան | 1-2 |
| Թոթենհամ – Պարսելոնա | 2-4 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Կարմիր Աստղ Պելկրատ6-1 Նափոլի – Լիվըրփուլ | 1-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Լոքոմոթիւ Մոսկուա – Շալքէ | 0-1 |
| Փորթօ – Կալաթասարայ | 1-0 |




