Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արամների Օրինակը Պէտք Է Վարակիչ Դառնայ Մեր Իշխանաւորների Համար». Երուանդ Փամպուքեան

Հոկտեմբեր 2, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Վարեց` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

«Ապառաժ»-ը հետեւեալ հարցազրոյցը կատարած է «Արամ Մանուկեան. նամականի» գիրքի շնորհահանդէսին առիթով վերջերս Արցախ գտնուող պատմաբան, հայագէտ, խմբագիր, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցութեան արխիւներու գիտակ Երուանդ Փամպուքեանին հետ, որուն աշխատասիրութեամբ  հրատարակուած է «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով փաստաթուղթերու ժողովածուի 10 հատորներ:

«ԱՊԱՌԱԺ».- «Արամ Մանուկեան. նամականի» ժողովածուի լոյս ընծայումը մեծ խանդավառութեամբ է ընդունուել հասարակական ու գիտական շրջանակներում: Կը խնդրէի` ներկայացնէիք, թէ ինչպէ՞ս է այն իրականութիւն դարձել:

ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Վերջին 15 տարիների ընթացքում իմ գլխաւոր զբաղմունքը «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների հրատարակումն էր: Այդ աշխատանքի համար ամէն տարի մէկից մէկուկէս ամիս մեկնում եմ Միացեալ Նահանգներ, Պոսթընի ՀՅԴ արխիւների կենտրոն, որտեղ կատարւում է նիւթերի հիմնական մասի հաւաքումը: Այդ աշխատանքի ընթացքում իմ ուշադրութիւնը գրաւել են Արամի նամակները: Անցած դարերում հաղորդակցութեան հիմնական միջոցը նամակներն էին: Մեր կուսակցական, ղեկավար ընկերները նամակների միջոցով մշտապէս կապի մէջ են եղել ե՛ւ գերադաս մարմինների, ե՛ւ իրենց ընկերների հետ: Նամակների մէջ գտել եմ շատ արժէքաւոր, հաւաստի տեղեկութիւններ: Համարձակւում եմ ասել, որ դրանց մէջ աւելի շատ իրականութեան ենք հանդիպում, քան` ժողովական արձանագրութիւնների, տեղեկագրերի մէջ, որտեղ հարցերը բաւականին մշակուած, սղագրուած են, մինչդեռ նամակների մէջ աւելի ճշգրիտ կերպով կարելի է թափանցել իրականութեան մէջ:

Նամակները բովանդակալից են, որով եւ գրաւել են ուշադրութիւնս: Արամ Մանուկեանի ձեռագրերը գտնելու համար հարիւրաւոր թղթածրարներ եմ պրպտել, փնտռել: Տարիների ընթացքում նրա ձեռագիրը, լեզուն արդէն հարազատ են դարձել:

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Հետաքրքիր է` արդեօք Արամ Մանուկեանի գրութիւնների մէջ զգացւո՞ւմ է Արցախի բարբառի ազդեցութիւնը:

Ե. Փ.- Արամ Մանուկեանը իւրայատուկ գրելու ոճ ունէր: Մասնաւորապէս իր սկզբնական նամակներում շատ ենք հանդիպում արցախեան բարբառային բառեր, ասոյթներ: Հետզհետէ փոխւում է նրա գրագրութեան լեզուն, նոյնիսկ փորձել է արեւմտահայերէն գրել: Դա բնական է, քանի որ երկար տարիներ գործել է Վան-Վասպուրականում, նաեւ որոշ ժամանակ «Աշխատանք» թերթը հրատարակեցին, որտեղ Արամը արեւմտահայերէն է տպագրուել:

«Ա.».- Արամի բոլոր ժամանակակիցները, այդ թւում եւ ինքը առաւել յայտնի են իրենց գաղտնանուններով: Արդեօք ինչ-որ տեղ յիշատակութեան հանդիպե՞լ էք, թէ ինչպէ՛ս է ընտրուել «Արամ Մանուկեան» անունը:

Ե. Փ.- Իրական անուն-ազգանունը Սարգիս Յովհաննիսեան է: Երբ ուսումն աւարտելուց յետոյ գործուղուեց Կարս, այնտեղ յայտնի էր Սերգէյ անունով: Նախքան Վասպուրական հասնելը` մի քանի ամիս մնաց Ատրպատականում, որտեղ արդէն յայտնի էր Արամ անունով:

Ծածկանուններն անհրաժեշտ էին ցարական, թուրքական գրաքննութիւնից խուսափելու համար: Նամակների մի մասը գաղտնագիր են, գաղտնի մելանով գրութիւններն ունէին նաեւ բաց բաժինը, որտեղ խօսւում է եղանակի, կարօտի, ապրուստի միջոցների սղութեան մասին: Այդպիսի նամակների տակ յաճախ ստորագրում էր «Արամ Սարումեանց»: Ծածկանուններն այնքան շատ են, որ յատուկ գիտելիքներ են պէտք գրողների ինքնութիւնը պարզելու համար: Վասպուրականի հարիւրաւոր գիւղերը, որտեղ կազմակերպական բջիջ էր գործում, յատուկ ծածկանուններ էին կրում: Վասպուրականը մեծ նահանգ էր` 39.000 քառ. քմ տարածքով, մինչդեռ Վասպուրականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն իր գործունէութիւնը ծաւալում էր շատ աւելի ընդարձակ տարածքի վրայ. Պիթլիս-Բաղէշի վիլայեթի լեռնային գաւառները, Կարինի վիլայեթի Պայազետի շրջանը ենթարկւում էին այս կոմիտէութեանը: Արամի նամակներում այդ բնակավայրերը յիշատակւում են ոչ թէ բուն անուններով, այլ` կուսակցութեան կողմից սահմանուած գաղտնանուններով: Հրատարակուած գրքում ծածկանունով յիշատակուած բոլոր գիւղերի եւ քաղաքների դիմաց նշուած են իսկական անունները:

«Ա.».- Նամականին ընդգրկում է 1904-1915թթ.` Արամի գրագրութիւնը: Ինչո՞վ է պայմանաւորուած հէնց այդ ժամանակաշրջանի ընտրութիւնը:

Ե. Փ.- Ժամանակներն այնպիսին էին, որ երիտասարդութեան իտէալն էր գնալ եւ նուիրուել Երկրի ազատագրութեան դատին, մեծագոյն երազ էր կռուի մէջ նահատակուելը: Արցախից, Ջաւախքից եւ Հայաստանի այլ շրջաններից շատ երիտասարդներ մեկնում էին այդ գաղափարով: Արամի ժամանակակիցները` Թուման Թումեանցը (Թորգոմ), Եգոր Առստամեանը (Մենակ, Գէորգ), Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբեան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր Յովհաննիսեան) այս գաղափարներով են Երկիր հասել: Սասունի ապստամբութեան նախօրեակն էր, եւ ամբողջ նահանգը գտնւում էր արտակարգ եռուզեռի մէջ. այդտեղ խմբուած էին բազմաթիւ անուանի մարտիկներ: Սասուն անցնելու նպատակով Կարս եկած Արամը զինեալ խմբի միանալով` փորձել է անցնել սահմանը, բայց հիւանդութեան պատճառով յետ է դարձել: Մի քանի խմբեր պատրաստած եւ սահմանն անցկացրած Արամը խոր վիշտ էր ապրում եւ տառապում` ամէն անգամ թանկագին ընկերների նահատակութեան լուրն առնելով: Ի վերջոյ, հակառակ Կարսի Կենտրոնական կոմիտէի պնդումներին, Արամը վճռում է անցնել Երկիր, բայց` ոչ թէ Սասուն, որտեղ ճնշուել էր ապստամբութիւնը, այլ` Վասպուրական:

1904թ. աշնանը երեք ընկերների ուղեկցութեամբ Արաքսը կտրելով` գնաց Խոյ, ապա սահմանամերձ Ս. Թադէի վանքը` այնտեղից Վան անցնելու ծրագրով: Ձմրան սաստիկ եղանակների պատճառով ճանապարհներն անանցանելի էին, եւ նա ստիպուած էր մնալ այդտեղ` զբաղուելով դէպի Երկիր զէնքի փոխադրութեան հարցերով: Տագնապալի տարիներ էին ոչ միայն Արեւմտեան Հայաստանի, այլ նաեւ հայրենիքի արեւելեան հատուածի համար: Այն օրերին, երբ Արամը գտնւում էր Վասպուրականում, Պաքւում հայերի ջարդեր էին տեղի ունենում:

Նամակների մեծագոյն մասը գրուել է հէնց Վասպուրականում հաստատուելուց յետոյ, մանաւանդ` առաջին երկու տարիներին, երբ զբաղուած էր զէնք-զինամթերքի ապահովման գործով: Միայն 1905-1906թթ. այդ նամակների թիւը հասնում է 240-ի: Դրան հակառակ, 1914-1915թթ. Արամի գրչին պատկանող սակաւաթիւ գրութիւններ են մեզ հասել: Ցաւօք, այդ տարիների Վասպուրականի, ինչպէս նաեւ կուսակցական միւս շրջանների արխիւը, ժամանակին Ժընեւ չտեղափոխուելով, ոչնչացուել է:

Գրքում տպագրուել են մի քանի նամակներ, որոնք մեր արխիւներից չեն: Դրանք ցարական գրաքննութեան կողմից բռնագրաւուած նամակներն են, որոնք գտնւում են Հայաստանի արխիւներում: Նամակներում տեղ գտած որոշ արտայայտութիւններից պարզ է դառնում, որ դրանց որոշ մասը տեղ չի հասել, բայց մեծամասնութիւնը բարեբախտաբար պահպանուել է:

«Ա.».- Նամակներն ուսումնասիրելով` ի՞նչ նոր բացայայտումներ էք արել Արամի կերպարի մէջ:

Ե. Փ.- Արամը շատ անձնուրաց, սակաւակեաց անձնաւորութիւն էր, չարքաշ կեանք էր վարում: Օսմանեան պետութեան հայահալած քաղաքականութեան օրերին տեղի ու եկուոր գործիչները ընդյատակեայ գործ էին կատարում: Մի վայրում առաւելագոյնը երկու գիշեր կարող էին մնալ, պէտք էր անընդհատ տեղափոխուէին: Արամը ահաւոր յօդացաւեր, տեսողութեան հետ կապուած խնդիրներ ունէր, դժուարութեամբ էր շարժւում: Նրան երբեմն շալակած էին փոխադրում տեղից տեղ:

Վասպուրականում մի տարեց կին, տեսնելով դրսից եկածների վիճակը, հարցնում է. «Ա՛յ տղայ, դու հայր-մայր, ընտանիք չունե՞ս:

«Չէ,- պատասխանում է Արամը,- ես երկնքից եմ իջել»:

Արամը սիրուեց, ընդունուեց վանեցիների կողմից, ովքեր դրսեկների նկատմամբ վերապահ էին: Ինքն էլ սիրեց Վան-Վասպուրականը, Վասպուրականում գտնուելու այդ աւելի 10 տարիների ընթացքում վանեցի դարձաւ: Վանեցիների նման` ինքն էլ Վանը դրախտ էր անուանում:

Վանն ապահովուել էր պաշտպանութեան անհրաժեշտ միջոցներով, եւ միայն դրա շնորհիւ կարողացաւ 1915թ. Եղեռնի ժամանակ զէնքի դիմելով` յաղթանակով դուրս գալ: Տեղի հայերի փրկութեան համար պարտական ենք Վանի դաշնակցական ղեկավարներին, Արամի համբերատար, տքնաջան աշխատանքին, որն արտացոլուած է նրա նամակներում` որքան փամփուշտ, զէնք է ստացուել, ինչի կարիք կայ, ինչն է պակասորդի պատճառը: Տպաւորութիւն կայ, թէ գիշեր-ցերեկ զբաղուած էր զէնք-զինամթերքի խնդիրներով: Բայց, բացի դրանից, նրա ուսերին էր ամբողջ Վասպուրականի շրջանի կուսակցական գործերի ղեկավարութիւնը, որն ընդգրկում էր կեանքի բոլոր ոլորտները` կազմակերպական, մշակութային, քաղաքական, կրթական, քարոզչական եւ այլն:

Միւս գործիչների ցուցամոլութիւնը չունէր, ինքը ստուերի մէջ էր, գործը ընդհանուրինն էր, ինքը` դրա մի մասնիկը:

Բնոյթով համեստ մարդ էր, բայց միեւնոյն ժամանակ իր գրութիւններում, յատկապէս վերադաս մարմիններին ուղղուած նամակներում համարձակ էր, յանդուգն, բուռն քննադատող: Այսօր դժուար է երեւակայել, որ Բիւրոյի հետ ոեւէ գործիչ այդպիսի լեզուով կը խօսի, բայց նրան չէին պատժում, որովհետեւ հասկանում էին, որ անձնականի, նիւթականի, իր յարմարաւէտութեան մասին չի մտահոգւում, այլ ժողովրդի ցաւի թարգմանն է:

ՀՅԴ մեծերը, յատկապէս Ռոստոմը, յատուկ վերաբերմունք, գուրգուրանք ունէին Արամի նկատմամբ, նրա մէջ էին տեսնում Դաշնակցութեան գործը արժանաւոր շարունակողին: Եւ պատահական չէ, որ կազդուրուելու համար Եւրոպա մեկնելու յատուկ հրահանգ տուեցին: Ռոստոմը Ժընեւում ապրող իր ընկերոջը գրում էր, որ այդ օրերին իրենց մօտ է գտնւում Արամը, «նրան քշեցէք մէկ հեռաւոր անկիւն, մարդու երես չտեսնի»: Բայց չի յաջողւում «մեկուսացնել» Արամին, «Դրօշակ»-ի խմբագրութիւնում է աշխատում, թղթակցում:

Անշահախնդիր նուիրուածութիւն ունէր իր գործին: Գրքում տպագրուած եւ այլ լուսանկարներում նա քոսթիւմով է, բայց դրանք բոլորը վարձով վերցուած, փոխ առնուած էին: Միայն Արամը չէր, միւս ղեկավարներն էլ նոյնն էին: Եթէ ուշադրութիւն դարձնենք, բոլորը միեւնոյն քոսթիւմով են լուսանկարուել: Թուրքերը նրան «փաշա» էին ասում, Հայաստանում նրան դիկտատոր էին անուանում: Ի՞նչ դիկտատոր, նա ամենաժողովրդավար մարդն էր: Իր խառնուածքին, բնաւորութեանը բոլորովին անյարիր էին այս որակումները: Իր գործին անմնացորդ նուիրուած համեստ մարդ էր: Արամների օրինակը պէտք է վարակիչ դառնայ այսօրուայ մեր իշխանաւորների համար:

«Ա.».- Չնայած ձեր պատկառելի տարիքին` դուք հրատարակել էք այս արժէքաւոր աշխատութիւնը, եւ ենթադրելի է, որ տպագրութիւնից յետոյ նոր աշխատանքի էք լծուելու:

Ե. Փ.- Այո՛, շա՜տ շատ նիւթեր կան, որ արժանի են յատուկ ուշադրութեան, հաւաքուելու, ժողովածու կազմելու: Օրինակ, մէկ այլ արցախցու` Նիկոլ Դումանի նամակները, որոնք ես ամբողջացրել եմ եւ, հաւանաբար, Աստծոյ կամօք, յաջորդիւ կը հրատարակուի:

 

 

Նախորդը

Դարանցիկ Ցեղասպանութիւն. Հայերի Կոտորածները Պաքւում, 1918 Թուականին

Յաջորդը

Կիրակնօրեայ Վարժարաններու Ուսուցչաց Համագումար

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?