Էսթոնիոյ մայրաքաղաք Թալիննի մէջ տեղի ունեցած Եւրոպայի գերբաժակի մրցաշարքի ճակատումը, որ եղաւ զուտ սպանական, իրարու դէմ հանեց «Չեմփիընզ լիկ»-ի տիտղոսին տիրացած Ռէալ Մատրիտը եւ «Եւրոպայի լիկա»-ի տիտղոսակիր Աթլեթիքօ Մատրիտը:
Մրցումը աւարտեցաւ Աթլեթիքոյի յաղթանակով: Վերջինս երկարաձգումէն ետք (90 վայրկեանները` 2-2 հաւասար) յաղթեց Ռէալին` 4-2 արդիւնքով:
Աթլեթիքոյի կոլերը նշանակեցին Տիեկօ Քոսթա (առաջին եւ 79-րդ), Սաուլ Նիկուես (99-րդ) եւ Քոքէ (104-րդ), մինչ Ռէալի կոլերը` Քարիմ Պենզեմա (27-րդ) եւ Սերճիօ Ռամոս (63-րդ):
Այսպիսով, Աթլեթիքօ իր պատմութեան մէջ երրորդ անգամն ըլլալով բարձրացուց այս մրցաշարքին տիտղոսը. անիկա նախապէս նման իրագործում արձանագրած էր 2010-ին եւ 2012-ին: