Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի կրտսերներու ախոյեանութիւնը (18 տարեկանէն վար):
Տղոց ախոյեան հանդիսացաւ Ղալեպ Ֆահըս (Ղատիր Ժըպշիթ), որ աւարտականին 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր խմբակից Հասան Շըպիպը:
Երրորդ դիրքը գրաւեցին Ալեքս Տարազի (Անդրանիկ Անթիլիաս) եւ Մոհամետ Մանթաշ (Ղատիր Ժըպշիթ):
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, տիտղոսը իր մօտ պահեց Լեթիսիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ աւարտականին 3-1 արդիւնքով յաղթեց Ճենիֆըր Խայեաթին (Շարթիէ Տար Նուր):
Երրորդ հանդիսացան Եարա Սաթուհի (Նատուա Քամաթիէ) եւ Լէա Ասսաֆ (Մոն Լա Սալ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: