Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի կեդրոնատեղիին մէջ (Ժալ Էլ Տիպ) տեղի ունեցաւ հանդիպում մը` Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին եւ տղոց ու աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան իրենց մասնակցութիւնը բերող ակումբներու ներկայացուցիչներուն ու պատասխանատուներուն միջեւ:
Այս հանդիպում-ժողովը գլխաւորեց ֆետերասիոնի նախագահ Աքրամ Հալապի:
Քննարկուեցան 2018-2019 տարեշրջանի ախոյեանութեան մանրամասնութիւնները, ինչպէս նաեւ մրցումներու ուղղակի պատկերասփռումին հարցը:
Հանդիպումին ներկայ գտնուեցան հետեւեալ ակումբներուն պատասխանատուներն ու նախագահները.
Հուփս (Ժասեմ Քանսօ), Պէյրութ (Նետիմ Հաքիմ), Մութթահետ (Ահմետ Սաֆատի), Ռիատի (Թամմամ Ժարուտի), Լուէյզի (Ժիհատ Լուիս), Շանվիլ (Խալետ Մուժահես), Շեպիպեթ Շիահ (Ֆետի Թապեթ) եւ Պիպլոս (Զիատ Քարիմ):



