Ազգային ժողովի պատգամաւոր Արթուր Գէորգեան վերընտրուեցաւ Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի նախագահ:
Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի 12-րդ համագումարին առաջադրուած միակ թեկնածուն գործող նախագահն էր:
Ան ընտրուեցաւ 58 թեր, 0 դէմ եւ 0 ձեռնպահ ձայներով:
Ան 2013-էն ի վեր կը վարէ Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի նախագահի պաշտօնը:



