Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակներու նախարարութեան Փրկարար ծառայութեան Ճգնաժամային կառավարման ազգային կեդրոնը կը հաղորդէ, թէ 30 յուլիսին, ժամը 5:40-ին (Մոսկուայի ժամանակացոյցով) Սոչի քաղաքի Ատլերի շրջանի Փրոսվեշչենիա փողոցի թիւ 81 տան (2 յարկանի, 300 քմ) բռնկած հրդեհին պատճառով զոհուած են 8, տուժած` 11 քաղաքացիներ:
Ռուսիոյ պետական համապատասխան մարմինները հաղորդած են, թէ զոհուածներու շարքին է Հայաստանի քաղաքացի Նիրվարդ Յարութիւնեան (1950-ի ծնունդ), իսկ աւելի ուշ հաղորդուած է, թէ զոհուածներու շարքին են ազգութեամբ 3 հայ անհատներ` Նայիրա Բարսեղեան (1992-ի ծնունդ), Եւա Բարսեղեան (2009-ի ծնունդ) եւ Աննա Բարսեղեան (1962-ի ծնունդ), ինչպէս նաեւ 1 տուժած` Արթուր Բարսեղեան (1951-ի ծնունդ):



