Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մենք ՀՄԸՄ Ենք Ստեղծել Ոչ Թէ Մեզ, Այլ Հայ Ժողովրդի Համար». Հրանդ Մարգարեան

July 28, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը 24 յուլիսին ներկայ եղած է Երեւանի «Ալեքսանդր Սպենդիարեան»-ի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնին մէջ ՀՄԸՄ-ի հիմնադրութեան 100-ամեակին նուիրուած հանդիսութեան, որուն յաջորդած է ՀՄԸՄ-ի 100-ամեակին նուիրուած ճաշկերոյթ:

Այս առիթով ան ստորեւ տրուած իր սրտի խօսքը ուղղած է ներկաներուն.

«Երբ փոքր-ինչ յայտնի մարդկանց զաւակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատուել: Փորձում են չյիշել, որ Հրանդի տղաներն են, ուզում են ինքնուրոյն լինել, ուզում են իրենք իրենցով ներկայանալ, ինչը շատ բնական է: Եւ դա ծնողի տեսանկիւնից լաւ է, ասում ես` ինքնավստահ է, ինքն իրենով է եւ ինձանով չէ, որ փորձում է ասպարէզ ու շրջապատ ստեղծել: Հիմա` ՀՄԸՄ-ն մեր տղան է: Այսօր ես չլսեցի` Դաշնակցութիւնը, որովհետեւ ՀՄԸՄ-ն ինքնուրոյն է, որովհետեւ արդէն ինքնակազմակերպուած է, որովհետեւ արդէն իր ոտքի վրայ կանգնած է եւ գնահատում է իր ծնողներին: Ես ուրախ եմ, որովհետեւ մենք ՀՄԸՄ ենք ստեղծել ոչ թէ մեզ, այլ հայ ժողովրդի համար: Դա արդարացուած է: Եւ նոյնիսկ մի օր, չցանկանանք լսել, եթէ Դաշնակցութիւն չլինի, Դաշնակցութեան գործն արդարացուած է` ՀՄԸՄ, Համազգային եւ ՀՕՄ ստեղծելով: Ես ուզում եմ մի բան ասել` ՀՄԸՄ-ն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպութիւնն է` ինքնաղեկավարուող եւ ինքնակազմակերպուող: Եւ եթէ նոյնիսկ 105 հազար անդամ չունի, միեւնոյն է, մեր պատմութեան մէջ ամենամեծ հասարակական կազմակերպութիւնը ՀՄԸՄ-ն է:

Ինքնաֆինանսաւորուող ՀՄԸՄ-ի «տէրը» հայ ժողովուրդն է, մեր ժողովրդի կարող մարդիկ են ֆինանսաւորում ՀՄԸՄ-ը, եւ դրա համար էլ ՀՄԸՄ-ն ինքնուրոյն է, անկախ է, ազգային է, մերն է: Դա շատ կարեւոր է, մանաւանդ` 21-րդ դարում: Նիւթական անկախութիւնը անկախութեան գրաւականն է: ՀՄԸՄ-ն ունի իր սեփական ազգային արժէքների հաւատքը: Ես այսօր լսում եմ` ՀՄԸՄ, առանց «Դաշնակցութիւն» բառի, լսում եմ հիմնը, խօսքերը, հայրենիքի հանդէպ մեծ երազանքը, այդ արժեհամակարգը մարդկային է, ինչն էլ ՀՄԸՄ-ն արժեւորել է: Այս արժեհամակարգով է, որ ՀՄԸՄ-ն տարբերւում է միւս` շատ այլ հասարակական կազմակերպութիւններից: Սա հարստութիւն է, ՀՄԸՄ-ն մեր ժողովրդի հարստութիւնն է: ՀՄԸՄ-ն համահայկական կառոյց է. Քուէյթի երեխաներին ես տեսնում, Կիպրոսի երեխաներին ես տեսնում, եւ, հաւանաբար, եթէ չլինէր ՀՄԸՄ-ն, նրանց հայկական աշխարհը կը սահմանափակուէր Կիպրոսի կամ Քուէյթի համայնքի հայկական թուով, բայց քանի որ նրանք ՀՄԸՄ-ի անդամ են, նրանց պատկերացումը հայկական իրականութիւնից` շատ աւելի մեծ է: Մենք այս կազմակերպութեան մէջ ընդունել ենք ամէն մի հայի, եւ նրանց բերելով Հայաստան` մենք ասում ենք` դու Կիպրոսի հայկական համայնքի անդամը չես, դու հայ ժողովրդի Կիպրոսն ես: Հայ ժողովուրդն աշխարհով մէկ ներկայութիւն է, պետականութիւն է, եւ նրա ներկայութիւնը պատիւ է այս ժողովրդին: Սա մեծ արժէք է: Ամէն մէկ հայ պէտք է իրեն զգայ հայ ժողովրդի մաս, եւ հայ ժողովուրդն իր գաղութը չէ, հայ ժողովուրդը համահայկական իրականութիւն է: Սա է, որ ՀՄԸՄ-ն տալիս է ամէն հայի: Եւ սա արժէք է, որ մարդիկ հաւաքւում են Բիւրականում եւ զգում` իրենք որքան մեծ են եւ երբեք չեն յոգնում Կիպրոսին, Հալէպին կամ հայկական որեւէ գաղութին մաս կազմելուց: Աստուած տայ` ՀՄԸՄ-ի ճանապարհը կարմիր լինի, յաջող լինի, Աստուած տայ` ՀՄԸՄ-ն «ծնողից» երկար ապրի»:

Նախորդը

ՀՄԸՄ-ը Գործեց Ամէնուրեք, Գործեց Բոլորի՛ն Համար, Բոլորի՛ն Հետ

Յաջորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

RelatedPosts

Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
Հաղորդագրութիւն
Անդրադարձ

ՀՅԴ Զաւարեան Ուսանողական Միութիւնը` Հայ Դպրոցականին Եւ Համալսարանականին Կողքին

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.