Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց տղոց եւ աղջկանց նոր դասաւորումը, բնականաբար նախանցեալ օր աւարտած «Ռոլան-Կարոս»-ի կրան շլեմի մրցաշարքին արդիւնքներուն հիմամբ:
Տղոց եւ աղջկանց տիտղոսակակիրները` սպանացի Ռաֆայէլ Նատալ եւ ռումանացի Սիմոնա Հալեփ, ամրապնդեցին պարագլուխի իրենց դիրքերը` իրենց տրամադրութեան տակ ունենալով յաջորդաբար 8770 եւ 7970 վարկանշային կէտեր:
Նատալի ետին 2-րդ դիրքին վրայ կը գտնուի Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 8670), իսկ երրորդ դիրքին վրայ` Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա, 5965):
Իսկ աղջկանց պարագային երկրորդն է Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 6745), մինչ երրորդ` Կապրին Մուկուրուցա (Սպանիա, 6550):