Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի յառաջապահ Նէյմար որոշեց մնալ ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի հետ, յայտնեց սպանական մամուլը:
26 տարեկան Նէյմարի մնալուն գլխաւոր պատճառներէն մէկն է Թոմաս Թուխելի խումբին մարզիչ նշանակումը: Ան փոխարինեց Ունայ Էմերին:
«Լիկ-1»-ի մրցումներուն, Նէյմար նախորդ տարեշրջանին կատարեց 36 մրցում, նշանակեց 30 կոլ եւ 3 էսիսթ:
Այժմ Նէյմար Պրազիլի ֆութպոլի ազգային խումբին հետ կը պատրաստուի 2018-ի մոնտիալին: