Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կանայք Պարտաւոր Են Փոխել Որոշումների Կայացման Մշակոյթը

Մայիս 23, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Երէկ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Արմենուհի Կիւրեղեան հետեւեալ ելոյթը ունեցաւ Ազգային ժողովի յայտարարութիւններու ժամուն.

«Սիրելի՛ հայ ժողովուրդ: Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարութեան ամրապնդման կարեւոր փուլ: Մենք անընդհատ խօսում ենք երկրում ընկերային արդարութեան կայացման անհրաժեշտութեան մասին, բայց ընկերային արդարութեան կայացում, մասնակցային ժողովրդավարութեան ամրապնդում հնարաւոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բաւարար ներկայացուածութեան:

Իսկ ինչ ունենք այսօր. նախարարների, փոխնախարարների, մարզպետների ու փոխմարզպետների քաղաքների ու խոշոր համայնքների ղեկավարների թւում, 40.000 եւ աւելի բնակչութեամբ համայնքների աւագանիների կազմում կանայք համարեա ներկայացուած չեն: Պէտք չէ մոռանանք, որ կանայք եւ տղամարդիկ տարբեր են, միեւնոյն հարցի վերաբերեալ տարբեր կերպ են մտածում, այլ մօտեցումներ ունեն: Եթէ կանայք ներկայացուած չեն որոշումների կայացման մակարդակներում, այդ ինչպէս է հնարաւոր նրանց այլ մօտեցումները քննարկուեն եւ հաշուի առնուեն:

Ստացւում է, որ կանանց` հասարակութեան կէսից աւելիի, բարձրագոյն կրթութիւն ունեցողների 60%-ից աւելիի կարծիքները անտեսւում են որոշումներ կայացնելիս, ստացւում է, որ որոշումները կեանքի են կոչւում ոչ լիարժէք փորձաքննութիւն անցնելով եւ դրա արդիւնքում էլ ունենում ենք որոշումներ, որոնք շատ արագ փոփոխելու անհրաժեշտութիւն է ծնւում: Ես ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի նպաստաւոր պայմաններ, որոնք պետական կառավարման համակարգում կանանց ներգրաւուածութիւնը կը դարձնեն առաւել ընդգրկուն, կանանց հասարակական-քաղաքական գործունէութիւնը կը դարձնեն առաւել արդիւնաւէտ:

Ուզում եմ ընդգծել նաեւ հասարակական կազմակերպութիւնների հատուածի լայնածաւալ աշխատանքները հասարակութեան մէջ կնոջ դերի բարձրացման ուղղութեամբ. նախ, ընտրական օրէնսգրքում այսօր արդէն ամրագրուած մինչեւ 30% մասնաբաժին, ինչպէս նաեւ նրանց կողմից իրականացուած բազմաթիւ ծրագրերի արդիւնքում` հասարակական-քաղաքական աշխուժութեան մակարդակի բարձրացում կանանց շրջանում: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը գտնում է, որ կանանց ներգրաւուածութիւնը որոշումների կայացման բոլոր մակարդակներում այլեւս անհրաժեշտութիւն է:

Եւ մենք գտնում ենք, որ օրէնսդրօրէն պէտք է ապահովել հասարակութեան կեանքի բոլոր ոլորտներում կանանց զուգակշռուած ներկայացուածութեանը նպաստող մեքանիզմներ, գտնում ենք, որ Ազգային ժողովում պէտք է քննարկել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց անբաւարար ներկայացուածութեան հիմնախնդիրը, նշանակովի, հայեցողական պաշտօններում կանանց ներգրաւուածութեան հնարաւոր մեքանիզմների ներդրման հարցը: Մեր խմբակցութիւնը նախաձեռնում է ոչ պաշտօնական աշխատանքային խմբի ստեղծում, որի գործունէութիւնը միտուած կը լինի որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրաւուածութեան աստիճանի եւ արդիւնաւէտութեան բարձրացմանը:

Դիմում եմ Ազգային ժողովի խմբակցութիւններում ընդգրկուած կանանց` աջակցել այդ նախաձեռնութեանը եւ, վերլուծելով երկրում առկայ կանանց հզօր ներուժը, առաջարկել կառավարման համակարգում այդ ներուժի ներգրաւման հնարաւոր ուղիներ: Եւ վերջում, ի հարկէ, ուզում եմ ընդգծել, որ կանանց այսօրուայ հզօր ներուժը երկրի զարգացման, կեանքի որակի բարելաւման ուղղութեամբ չօգտագործելը ուղղակի շռայլութիւն է:

Կանայք կարող են, կանայք ուզում են եւ կանայք պարտաւոր են փոխել որոշումների կայացման մշակոյթը»:

 

Նախորդը

Առաջին Հանրապետութեան Տարեդարձը Մեզ Կրկին Խորհելու Առիթ Պիտի Տայ

Յաջորդը

Կիպրոսի Պատուիրակութիւնը Յարգանքի Տուրք Մատուցեց Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?