Երէկ` երկուշաբթի, 21 մայիսին, Երեւան հասաւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի նորեկը` Ժորտի Ժոաօ Մոնրոյ Արարատ:
Քոլոմպիական Պոյաքա Չիքօ ակումբէն հանդէս եկող ֆութպոլիստին օդակայանին մէջ դիմաւորեցին Հայաստանի հաւաքականի ֆեն-քլապի` ՖԱՖ-ի եւ «Ռետ Իկըլզ»-ի ներկայացուցիչները:
Ան պիտի նախապատրաստուի Մալթայի եւ Մոլտովայի դէմ տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումներուն: