ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան աթլեթի ներկայացուցչական տարիքային խումբը իր մասնակցութիւնը բերաւ Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի կազմակերպած տարիքային ախոյեանութեան երկրորդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան 10-13 մայիս, 2018-ին, Ժամհուր վարժարանի շրջափակին մէջ:
ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը ներկայացուցին ՀՄԸՄ Պէյրութի ու ՀՄԸՄ Պուրճ Համուտի մասնաճիւղերը այս մրցաշարքին աւելի քան 15 երկսեռ մարզիկներով:
Ստորեւ կը ներկայացնենք մասնակցող մարզիկներուն անունները եւ անոնց արձանագրած մանրամասն արդիւնքները.
Գրիգոր Ահարոնեան, Մարք Վարդանեան, Կարէն Յովսէփեան, Նարեկ Փանոսեան, Վարագ Քէօշոյեան, Քրիսթիան Արապսէյիսեան, Տանիէլ Պաղտատեան, Սելին Յակոբեան, Հրակ Թորոսեան, Համազասպ Օհան, Անթոնի Գաճոյեան, Վարանդ Պաքճաճի եւ Էլիօ Մահրուք:
Արձանագրուած արդիւնքներն են.
Գունտ նետել` Սելին Յակոբեան 1999-2000 Ա. դիրք
Կարէն Յովսէփեան 1999-2000 Գ. դիրք
Վարանդ Պաքճաճի 2001-2002 Ե. դիրք
Տանիէլ Պաղտատեան 24 եւ վեր Զ. դիրք
Սկաւառակ նետել` Կարէն Յովսէփեան 1999-2000 Բ. դիրք
100մ վազք` Գրիգոր Ահարոնեան 1999-2000 Բ. դիրք
Մարք Վարդանեան 2001-2002 Դ. դիրք
Քրիսթիան Արապսէյիսեան 2001-2002 Է. դիրք
200մ վազք` Համազասպ Օհան 2001-2002 Դ. դիրք
Էլիօ Մահրուք 2001-2002 Է. դիրք
400մ վազք` Նարեկ Փանոսեան 2001-2002 Գ. դիրք
Անթոնի Գաճոյեան 2001-2002 Զ. դիրք
1500մ վազք` Անթոնի Գաճոյեան 2001-2002 Ե. դիրք
2000մ արգելարշաւ` Նարեկ Փանոսեան 2001-2002 Ե. դիրք
Վարագ Քէօշոյեան 2001-2002 Զ. դիրք
110մ արգելարշաւ` Մարք Վարդանեան 2001-2002 Բ. դիրք
1 քայլ ոստում` Էլիօ Մահրուք 2001-2002 Դ. դիրք
Համազասպ Օհան 2001-2002 Զ. դիրք
Վարագ Քէօշոյեան 2001-2002 Է. դիրք
3 քայլ ոստում` Հրակ Թորոսեան 2001-2002 Դ. դիրք
Ընդհանուր դասաւորում` ՀՄԸՄ Պէյրութ Դ. դիրք
ՀՄԸՄ Պուրճ Համուտ Ը. դիրք





