Երէկ` կիրակի, 13 մայիսին աւարտեցաւ Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 2017-2018 տարեշրջանը, երբ տեղի ունեցան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Ախոյեան Մանչեսթըր Սիթի, որ նուազագոյն հաշուով յաղթեց Սաութհեմփթընին, ախոյեանութիւնը աւարտեց 100 կէտով:
Լոնտոնեան Թոթենհամը, 5-4 արդիւնքով յաղթելէ ետք Լայսթըր Սիթիին, 77 կէտով գրաւեց երրորդ դիրքը եւ Մանչեսթըր Եունայթըտի հետ (երկրորդ, 81 կէտ) ապահովեց «Չեմփիընզ լիկ»-ի իր տոմսը:
Անոնց միացաւ նաեւ Լիվըրփուլ (4-րդ), մինչ այս մրցաշարքի զտումի մրցումներուն իրենց տոմսերը ապահովեցին Չելսի, Արսենալ եւ Պըրնլի (վերջինը` զտումի մրցումներուն):
Ա. դասակարգ փոխադրուեցան Սուանզի, Սթոք Սիթի եւ Ուեսթ Պրոմուիչ:
Իսկ «Փրեմիեր լիկ»-ի պատմութեան մէջ մրցանիշ հաստատեց Լիվըրփուլի եգիպտացի Մոհամետ Սալահ, որ իր նշանակած 32 կոլերով հանդիսացաւ տարեշրջանի ռմբարկուն:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մանչեսթըր Սիթի | 100 (106-27) |
2.- Մանչեսթըր Եունայթըտ | 81 (68-28) |
3.- Թոթենհամ | 77 (74-36) |
4.- Լիվըրփուլ | 75 (84-38) |
…………………………………………………… | |
18.- Սուանզի | 33 (28-56) |
19.- Սթոք Սիթի | 33 (35-68) |
20.- Ուեսթ Պրոմուիչ | 31 (31-56) |