Շաբաթ, 12 մայիսին, աւարտեցաւ Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 2017-2018 տարեշրջանը:
Պայէրն Միւնիխ հանդիսացաւ ախոյեան, իսկ Շալքէ` փոխախոյեան:
Հոֆընհայմ իր դաշտին վրայ 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Պորուսիա Տորթմունտին, հանդիսացաւ պրոնզէ մետալակիր:
Չորս խումբերն ալ ապահովեցին «Չեմփիընզ լիկ»-ի իրենց տոմսերը:
Համպուրկ (17-րդ) եւ Քէօլն (18-րդ) փոխադրուեցան Բ. դասակարգ, մինչ Վոլֆսպուրկ (16-րդ) փլէյ-օֆի մրցումներուն պիտի մասնակցի:
Համպուրկի Բ. դասակարգ փոխադրուելուն առիթով (ակումբին պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով), ակումբին համակիրները դէպի դաշտ սեւ ծուխ արձակող պայթուցիկներ նետեցին` չկարենալով զսպել իրենց զայրոյթը:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Պայէրն Միւնիխ | 84 (92-28) |
2.- Շալքէ | 63 (53-37) |
3.- Հոֆընհայմ | 55 (66-48) |
4.- Պորուսիա Տորթմունտ | 55 (64-47) |
…………………………………………………… | |
16.- Վոլֆսպուրկ | 33 (36-48) |
17.- Համպուրկ | 31 (29-53) |
18.- Քէօլն | 22 (35-70) |