Ես այսօր յաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինեանի հետ, մեր խօսակցութիւնը ստացուեց եւ յոյս ունեմ, որ այն շարունակուի, թէպէտ առայժմ կոնկրէտ արդիւնքներ չկան: Մենք անցած 5-6 օրուայ ընթացքում այս տեսակի ծաւալուն աշխատանքների մէջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպէսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին:
Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցութիւն, համաձայն չենք ձերբակալութիւնների հետ, նաեւ դէմ ենք, երբ վերջնագրերով են խօսում: Մենք հաւատում ենք, որ անհրաժեշտ է երկխօսութիւն` յանուն այս երկրի ու ժողովրդի: Պէտք է մենք կարողանանք սթափուել, առիթ տանք, որ այդ երկխօսութիւնը տեղի ունենա, որ այդ լուծումը մենք գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք:
Կարեւոր է այսօր եւ այս պահին, որ փողոցը շատ աւելի զգոյշ լինի, ժողովրդային շարժումը շատ աւելի զգոյշ լինի, սադրանքների չենթարկուի, խաղաղ բնոյթը պահպանի, որպէսզի հնարաւորութիւն ստեղծենք, որ լուծում գտնուի:
Մենք ամէն ինչ անում ենք եւ այսպիսի ճիգ ու ջանքի մէջ ոչ անհատական ու ոչ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է: Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժէք է, մենք դրան ենք հաւատում եւ դա է, որ պէտք է համոզում դարձնենք բոլորին, որ յանուն երկրի եւ ժողովրդի բոլորը պէտք է զիջեն, ինչ-որ բանից պէտք է զիջեն, որ ելք գտնուի:
Ի դէպ, մեր տեղեկութիւններով` Նիկոլ Փաշինեանի, Արարատ Միրզոյեանի եւ Սասուն Միքայեյեանի կալանաւորման օրակարգով Ազգային Ժողովի արտահերթ նիստ չի նախատեսւում եւ նրանց անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը չի ընդգրկուելու խորհրդարանի օրակարգում:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=Xr90PTfxU2M



