Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէ՞ս Է Ալիեւը Խաբում Իր Ժողովրդին

Ապրիլ 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» պաշտօնաթերթի
գլխաւոր խմբագիրն է

Եւ այսպէս, նախագահական ընտրութիւններն Ազրպէյճանում աւարտուած են: Դրանք անցան, ինչպէս եւ սպասւում էր, առանց բարդութեան ու առանց… ընտրութեան:

Այն պատճառով, որ քուէարկութեան ընթացակարգից դեռ շատ առաջ ոեւէ մէկի մօտ կասկած չկար, որ Իլհամ Ալիեւը կը զբաղեցնի նախագահական պաշտօնը չորրորդ ժամկէտով: Ու թէեւ, այսպէս կոչուած, նախընտրական մրցավազքին նրանից բացի միացան եւս 6 թեկնածուներ, ընտրութիւնները գործնականում այլընտրանքային չէին: Բանն այն է, որ գործող նախագահի հակառակորդները, ովքեր անգամ չնչին քաղաքական քաշ չունեն, իրենցից իրական մրցակիցներ չէին ներկայացնում ու ընդամէնը ստատիստի խղճալի դեր խաղացին, քանի որ նրանցից ոմանք անյայտ են անգամ հարազատ երկրում: Այդ իսկ պատճառով բոլորովին էլ պատահական չէ, որ Ալիեւն ընտրութիւններին յաղթեց «խորհրդային» արդիւնքով` հաւաքելով, Ազրպէյճանի ԿԸՀ-ի տուեալներով, ընտրողների ձայների 86 տոկոսը:

Բայց արդեօք այդ «համոզիչ յաղթանակը» Ալիեւի՞ վաստակն է: Անկասկա՜ծ: Սակայն խօսքը նրա` որպէս երեւելի քաղաքական գործչի արժանիքների մասին չէ: Բանն այն է, որ նա արդէն առաջին տարին չէ, որ ջանադրաբար մաքրում է քաղաքական դաշտը` ջախջախելով ընդդիմութեանը, ճնշելով այլախոհութիւնը, մոգոնուած մեղադրանքներով բանտերը նետելով անցանկալի լրագրողներին, ովքեր համարձակուել են քննադատել ալիեւեան վարչակարգը: Ինչը, այդուհանդերձ, չխանգարեց նրան հայրենակիցներին ուղղուած իր կոչում, որով նա հանդէս եկաւ ընտրութիւնների արդիւնքների հրապարակուելուց յետոյ, իր երկրում տիրող իրավիճակը ներկայացնել վարդագոյն լոյսի ներքոյ: Պէտք է ասել, որ կոչն այդ աւելի շատ նման էր յաղթական ռազմազեկոյցի, որ հնչեց նրա հօր (Ազրպէյճանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եղած ժամանակ)` «Լայնօրէն է քայլում Ազրպէյճանը» անմահ դարձած արտայայտութեան ոգով:

Իլհամի բարձրագոչ արտայայտութիւններից ներկայացնենք միայն մի քանիսը. «Վերջին 15 տարիների ընթացքում (նրա պաշտօնավարման ժամանակաշրջանը, Խմբ.) երկրորդ այդպիսի երկիր չի եղել, որը տնտեսական ոլորտում զարգանար, ինչպէս` Ազրպէյճանը», «Այսօր Ազրպէյճանը դասւում է աշխարհի ամենամրցունակ երկրների շարքին», «Այսօր Ազրպէյճանը մի երկիր է, որն աշխարհում մեծ յարգանք, համակրանք եւ աջակցութիւն է վայելում» եւ այլն, եւ այլն: Ասես` չէր էլ եղել համեմատաբար վերջերս տեղի ունեցած պետական արժեզրկումը` ազգային արտարժոյթի` մանաթի անկմամբ, դրամատնային համակարգի խոր ճգնաժամը, որը յայտնուել էր փլուզման եզրին, ինչպէս չէին եղել եւ խաւիարային դիւանագիտութեան, աղմուկ հանած ազրպէյճանական «լանտրոմաթի»` փողերի լուացման, օֆշորների հետ մեծածաւալ մեքենայութիւնների հետ կապուած միջազգային գայթակղութիւնները: Ու այս ամէնի յետեւում Ալիեւների քլանն է: Ի թիւս իր «վաստակների» Ալիեւը «մոռացաւ» նշել խնդիրները` կապուած միջազգային մի շարք կազմակերպութիւնների, մասնաւորապէս Եւրոպայի խորհրդի հետ, որտեղից Ազրպէյճանին քիչ էր մնում վտարէին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը չկատարելու համար, որը պահանջում էր ազատ արձակել վտարանդի լրագրողին, որին ճաղերի յետեւ էին նետել շինծու մեղադրանքով: Միգուցէ՞ այս ամէնի հանրագումարն է հէնց Ազրպէյճանին «աշխարհում մեծ յարգանք, համակրանք, աջակցութիւն» բերում: Ալիեւին ու նրա ղեկավարած պետութեանը բաւականին դիպուկ կերպով բնութագրել է Պաքուի վարչակարգի գլխաւոր քննադատներից մէկը` իրաւապաշտպան Լէյլա Իւնուսը, ով ֆրանսական «Լիպերասիոն»-ին տուած հարցազրոյցում Ալիեւին անուանել է «մեր բռնակալը»: Պատմելով ազրպէյճանական բանտերում շարունակ կիրառուող կտտանքների մասին` նա նշել է. «Ազրպէյճանը պաշտօնապէս հանդիսանում է հանրապետութիւն, սակայն իրականում այն սուլթանութիւն է: Այսօր Ազրպէյճանում այլեւս չկան անկախ ոչ կառավարական կազմակերպութիւններ, իրաւապաշտպաններ, անկախ լրագրողներ»: Այս կարծիքը կարելի է որակել որպէս հայեացք ներսից: Մի մարդու հայեացք, ով սեփական կաշուի վրայ է զգացել ալիեւեան «ժողովրդավարութեան» ողջ հմայքը:

Բնականաբար Ալիեւն Ալիեւ չէր լինի, եթէ նոյն այդ յաղթական թոնայնութեամբ չարտայայտուէր ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ: «Մենք հասել ենք դիւանագիտական մեծ յաղթանակների: Միաժամանակ մենք մեծ յաղթանակ ենք տարել մարտի դաշտում», խօսքեր, որոնք չափազանց լուրջ կասկածներ են յարուցում այս գործչի վստահելի լինելու հարցում: Ըստ երեւոյթին, Ալիեւի ընկալմամբ դիւանագիտական մեծ յաղթանակ հարկ է համարել այն փաստը, որ մէկ այլ «մեծ յաղթանակի» (կարդա՛ 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրութեան) արդիւնքում հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը մի քանի տարով յետ է շպրտուել: Մէկը հարցնէր նրան` եթէ իրադրութիւնն առաջնագծում Ազրպէյճանի համար լաւագոյն ձեւով էր դասաւորւում, ինչո՞ւ Պաքուն Մոսկուայից միջնորդական օգնութիւն խնդրեց պատերազմը դադարեցնելու համար:  Հնարաւոր է` ապրիլեան այն արկածախնդրութեան ժամանակ զոհուածների հանդէպ սրբապղծօրէն հնչի, բայց փաստը մնում է փաստ. նրա սանձազերծած պատերազմի «շնորհիւ» միջազգային հանրութիւնում գնալով աւելի յաճախ են սկսել հակուել Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման անհրաժեշտութեան մտքին: Այստեղից առաւել քան ակնյայտ է` հակամարտութիւնը պէտք է եւ կարող է հանգուցալուծուել հանրապետութեան` ինքնորոշման իրաւունքի հիման վրայ  անկախութեան հռչակման իրաւաբանօրէն անվիճելի փաստի հաշուառումով: Ըստ էութեան, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները, որոնց հովանու ներքոյ անցնում է խաղաղարար գործընթացը, իրենք էլ քաջ գիտակցում են, որ հակառակ պաշտօնական Պաքուի ճիգերին` Արցախն Ազրպէյճանի կազմում լինել չի կարող: Այդ իսկ պատճառով որպէս կարգաւորման հիմնական սկզբունքներից մէկը` բանակցային օրակարգում նրանք մտցրեցին ինքնորոշման իրաւունքը: Նշանակում է` Ալիեւի այն խօսքերը, թէ` «հակամարտութիւնը պէտք է լուծուի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում», քանի որ «այլ ճանապարհ չկայ», ոչ այլ ինչ է, քան խաբէութիւն` ինքն իրեն ու սեփական ժողովրդին: Այլ ճանապարհ կայ, եւ Արցախն արդէն անցել է այդ ճանապարհը, այն է` անկախ պետականութեան ստեղծումը:

 

 

Նախորդը

Վերադարձ` «Պատգամով» (Յովհաննէս Պապախանեան Լիբանանի Մէջ)

Յաջորդը

Կառավարութիւնը Ճշդեց Պետական Հաստատութիւններուն Աշխատանքային Ժամերը

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?