Լիբանանի պասքեթպոլի բաժակի մրցաշարքին, կիսաւարտականի իր կատարած մրցումին, երէկ գիշեր Ռիատի 100-67 արդիւնքով (21-23, 19-27, 19-23, 10-27) յաղթելէ ետք Պէյրութի, ապահովեց աւարտականի իր տոմսը, ուր կը մրցի ՀՄԸՄ-ի դէմ:

Պէյրութէն Մայք Էֆիպրա նշանակեց միայն 11 կէտ, մինչ անոր խմբակից Մարքուս Քրոֆորտ` 31 կէտ (ներառեալ` 4 թրի փոյնթ):
Ռիատիէն 21 կէտ նշանակեց Ամիր Սէուտ (ներառեալ` 6 թրի փոյնթ), մինչ անոր խմբակից Մայքըլ Հերիս` 22 կէտ: