Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 20 մարտին տեղի կ՛ունենայ բաւական հետաքրքրական մրցում մը, որուն ընթացքին Ռիատի Պէյրութ կը հիւրընկալէ Շանվիլը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Մանարայի մէջ, պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայացնէ հետեւեալ վիճակը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ | 19 | 4 | 42 |
| 2.- Ռիատի | 19 | 4 | 42 |
| 3.- Շանվիլ | 15 | 8 | 38 |
| 4.- Սաժես | 14 | 10 | 38 |
| 5.- Պէյրութ | 13 | 10 | 36 |


