Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 2017-2018 տարեշրջանը երէկ` կիրակի, 18 մարտին հասաւ իր աւարտին, երբ տեղի ունեցան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Իր կատարած վերջին մրցումին, Շապապ Սահել 2-1 արդիւնքով յաղթեց Շապապ Ղազիէին:
Այսպիսով, Ամալ Մաարաքէ եւ Շապապ Մաժտալ Այնճար փոխադրուեցան Գ. դասակարգ, մինչ Նահտա Պար Էլիաս եւ Շապապ Պըրժ բարձրացան Բ. դասակարգ:
Պըրժ չկրցաւ յաղթել Մապարրայի եւ անոր հետ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելով մնաց երրորդ դիրքին վրայ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Շապապ Սահել | 16 | 2 | 4 | 55 | 21 | 50 |
2.- Շապապ Ղազիէ | 16 | 4 | 2 | 55 | 22 | 49 |
3.- Պըրժ | 14 | 6 | 2 | 41 | 19 | 48 |
4.- Մապարրա | 11 | 5 | 6 | 40 | 27 | 38 |
5.- Ահլի Նապաթիէ | 9 | 4 | 8 | 33 | 31 | 31 |
6.- Նասեր Պար Էլիաս | 9 | 3 | 9 | 29 | 30 | 30 |
7.- ՀՄԸՄ | 6 | 5 | 11 | 25 | 38 | 23 |
8.- Իժթիմահի | 6 | 4 | 11 | 28 | 40 | 22 |
9.- Սաժես | 5 | 6 | 11 | 30 | 43 | 21 |
10.- Ահլի Սայտա | 4 | 7 | 10 | 26 | 33 | 19 |
11.- Ամալ Մաարաքէ | 3 | 7 | 12 | 27 | 57 | 16 |
12.- Մաժտալ Այնճար | 3 | 3 | 16 | 16 | 44 | 12 |