Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան մրցումները կը վերսկսին այսօր, երբ Բ. հանգրուանի ծիրին մէջ տեղի կ՛ունենան երկու մրցումներ:
Ախոյեանութիւնը դադարի մէջ էր` նկատի ունենալով, որ ազգային խումբը մրցումներ ունէր կատարելիք աշխարհի բաժակի մրցաշարքի զտումի ծիրին մէջ:
Թատամոն իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Լուէյզին, մինչ Անթունիէ` Մութթահետը: Երկու մրցումներն ալ պիտի սկսին երեկոյեան ժամը 20:30-ին:
Դասաւորման պատկերը այժմ հետեւեալն է.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 15 | 3 |
| 2.- Ռիատի | 15 | 3 |
| 3.- Շանվիլ | 14 | 4 |
| 4.- Սաժես | 13 | 5 |
| 5.- Պէյրութ | 10 | 8 |
| 6.- Մութթահետ | 8 | 10 |
| 7.- Անթունիէ | 6 | 12 |
| 8.- Լուէյզի | 6 | 12 |
| 9.- Պիպլոս | 2 | 16 |
| 10.- Թատամոն | 1 | 17 |


