Հարաւային Քորէայի Փիոնկ Չիանկ քաղաքին մէջ տեղի ունեցող 2018-ի ձմեռնային 23-րդ ողիմպիական խաղերուն 10-րդ օրը, երէկուան երեք ոսկի մետալներէն երկուքին տիրացաւ Նորվեկիա, ինչ որ պատճառ դարձաւ, որ անիկա պահէ իր պարագլուխի դիրքը եւ յաջորդաբար երկրորդ օրն ըլլալով իր ետին ձգէ Գերմանիան:
Գերմանիա երէկ բաւականացաւ 2 արծաթ մետալով:

Նովեկիա իր ոսկի մետալներէն մէկուն տիրացաւ տղոց սքի-ճամփինկի մրցումներուն: Իսկ երկրորդ ոսկի մետալին տիրացողը հանդիսացաւ Լորենցըն Հաւարտ` տղոց 500 մեթրի սփիտ սքէյթինկի մրցումներուն:
Նորվեկիա այպիսով իր պատմութեան մէջ յաջողեցաւ մրցանիշ մը հաստատել` առաջին անգամ ըլլալով տիրանալով 27 մետալի:
Մետալներու քանակով բացարձակ մրցանշակիրն է Միացեալ Նահանգներու ողիմպիական խումբը, որ 2010-ին տիրացաւ 37 մետալի:
Ստորեւ` դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 11 | 9 | 8 | 28 |
| 2.- Գերմանիա | 10 | 6 | 4 | 20 |
| 3.- Քանատա | 6 | 5 | 6 | 17 |
| 4.- Հոլանտա | 6 | 5 | 2 | 13 |
| 5.- Միացեալ Նահանգներ | 5 | 3 | 2 | 10 |


