Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 17 փետրուարին, Սաֆայի դաշտին վրայ տեղի ունեցաւ ՀՄԸՄ – Սաժես մրցումը:
Երկու կազմերուն միջեւ տեղի ունեցած այս մրցումը աւարտեցաւ 0-0 հաւասարութեամբ, ինչ որ դասաւորման մէջ կացութենէն բան չփոխեց: Անոնք մնացին իրենց դիրքերուն վրայ:
Այժմ ՀՄԸՄ 17 կէտով կը գրաւէ 9-րդ դիրքը, մինչ Սաժես` 10-րդ դիրքը (16 կէտով):
Նասեր Պար Էլիաս – Ամալ Մաարաքէ մրցումը յետաձգուեցաւ այսօրուան` կլիմայական աննպաստ պայմաններուն պատճառներով:
Միւս կողմէ, Շապապ Սահել ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 7-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Իժթիմահին: Պըրժ 2-0 արդիւնքով յաղթեց Ահլի Նապաթիէին:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Շապապ Սահել | 18 | 44 (49-17) |
2.- Շապապ Ղազիէ | 18 | 40 (44-17) |
3.- Պըրժ | 18 | 39 (33-13) |
4.- Մապարրա | 18 | 31 (32-21) |
5.- Ահլի Նապաթիէ | 18 | 28 (29-23) |
6.- Իժթիմահի | 18 | 22 (23-29) |
7.- Նասեր Պար Էլիաս | 17 | 21 (18-24) |
8.- Ահլի Սայտա | 18 | 18 (22-26) |
9.- ՀՄԸՄ | 18 | 17 (17-33) |
10.- Սաժես | 18 | 16 (24-36) |
11.- Շապապ Մաժտալ Այնճար | 18 | 10 (14-36) |
12.- Ամալ Մաարաքէ | 17 | 6 (18-48) |
ԼԻԲԱՆԱՆԻ ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը, որ պիտի մրցէր Ինտիֆահի դէմ, 2-0 արդիւնքով յաղթական հռչակուեցաւ` նկատի ունենալով, որ մրցակիցը դաշտ չներկայացաւ:
Այսպիսով, ՀՄԸՄ Պուրճ Համուտ մնաց Դ. դասակարգ:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 9 (12-0) |
2.- Շաալեթ Քամալ | 4 (6-7) |
3.- Քֆարմաթթա | 4 (5-10) |
4.- Ինտիֆահ | 0 (2-8) |