Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը իր մրցումը կը կատարէ վաղը` կիրակի, 18 փետրուարին, երեկոյեան ժամը 19:00-ին, երբ Էմիլ Լահուտի մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) կը մրցի Աֆաք խումբին դէմ:
ՀՄԸՄ-ի մարզիկները իրենց ամէն կարելին պէտք է ընեն յաղթելու համար իրենց մարզիկին` դասաւորման մէջ աւելի բարձր դիրքերու հասնելու համար: ՀՄԸՄ մրցում մը նուազ կատարած է եւ այժմ կը գրաւէ չորրորդ դիրքը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Զուք Մոսպեհ | 10 | 30 |
| 2.- Հումին | 11 | 20 |
| 3.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 11 | 19 |
| 4.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 10 | 18 |
| 5.- Քուրա | 11 | 18 |
| 6.- Աֆաք | 11 | 15 |
| 7.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 11 | 12 |
| 8.- Ահլի Սայտա | 10 | 9 |
| 9.- Ժամհուր | 11 | 1 |
ՆՇԵՆՔ, որ Զուք Մոսպեհ ցարդ իր կատարած բոլոր մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած է, մինչ Ժամհուր ցարդ յաղթանակէ զուրկ է:
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան, ՀՄԸՄ Պէյրութի կազմը եւս իր մրցումը կը կատարէ վաղը` կիրակի, 18 փետրուարին, երբ յետմիջօրէի ժամը 16:00-ին կը մրցի Սփորթց Վիլի դէմ, Սատի դաշտին վրայ (Ուզահիի շրջան):
Իր կարգին, ՀՄԸՄ Պէյրութ եւս պէտք է յաղթանակ մը արձանագրէ, մանաւանդ որ վերջին շրջանին խումբը կ՛արձանագրէ բաւական տպաւորիչ արդիւնքներ:


