Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան երկու մրցումներ:
Իժթիմահի, որ Թրիփոլիի մէջ հիւրընկալեց Շապապ Մաժտալ Այնճարը, արձանագրեց 1-0 արդիւնքով յաղթանակ մը:
Իսկ Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ Պըրժ, որ հիւրը եղաւ Ահլի Սայտայի, արձանագրեց 2-0 արդիւնքով յաղթանակ մը:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը իր մրցումը կը կատարէ այսօր, երբ յետմիջօրէի ժամը 14:15-ին, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ կը հիւրընկալէ Շապապ Ղազիէն:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը, իսկ ՀՄԸՄ-ի մարզիկներէն` յաղթանակ մը կերտել:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ախա Ահլի Ալէյ – Շապապ Արապի | 16:00 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Անսար | 16:00 | Սուր |
| Սալամ Զղարթա – Իսլահ Պըրժ Շիմալի | 16:00 | Զղարթա |
| Ահտ – Նեպի Շիթ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Թրիփոլի – Նըժմէ | 14:15 | Թրիփոլի |
| Սաֆա – Ռասինկ | 16:00 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Շապապ Ղազիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Սաժես – Շապապ Սահել | 14:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Քֆարժո |
| Մապարրա – Ամալ Մաարաքէ | 14:15 | Ահտ |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Ռասինկ | 13:00 | Մապարրա |


