Լիբանանի թեքուանտոյի ֆետերասիոնը Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) կազմակերպեց Լիբանանի 2018-ի տղոց եւ աղջկանց կրտսերներու ախոյեանութեան Ա. հանգրուանի մրցումները, որոնք տեղի ունեցան մեծ թափով եւ հետաքրքրական մթնոլորտի մէջ:
Մասնակցողներուն կարգին եղան նաեւ լիբանանահայեր, որոնք մաս կը կազմեն լիբանանեան զանազան ակումբներու:
Ստորեւ կու տանք անոնց արձանագրած արդիւնքները.
Ալեքսանտր Շամլեան (Մոն լա Սալ, 63 քկ) – 3-րդ
Ալեքսիա Աւագեան (Շանվիլ, 42 քկ) – 2-րդ
Կարօ Նաթամեան (Շանվիլ, 46 քկ) – առաջին
Քարլ Աւագեան (Շանվիլ, 45 քկ) – 2-րդ
Էնտրու Գարամինասեան (Մոն լա Սալ, 78 քկ) – 2-րդ
Իլա Չամիչեան (Անուար, 32 քկ) – առաջին



