Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց 2018 տարուան իր երրորդ ժողովը, որուն ընթացքին քննարկեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը, վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ հրապարակեց այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը:
Սկսելով սահմանուած տուգանքներէն` Իսլահ Պըրժ Շիմալի ստացաւ մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք, իսկ Ռասինկ` հինգ հարիւր հազարի տուգանք:
Պըրժ ենթարկուեցաւ երկու միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի:
Կրտսերներու ախոյեանութեան գծով Նեպի Շիթ ՀՄԸՄ-ի դէմ իր կատարած մրցումը 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, որովհետեւ դաշտ ներկայացուց իր տոմարներուն վրայ չստորագրած մարզիկ մը (Հասան Մըրհեժ Մուսաուի): Ատկէ բացի, խումբը մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Հուփսի պատասխանատուներէն (կրտսերներ) Սաատէտտին Պալհաուան մէկ շաբաթով կախակայուեցաւ իր ունեցած ոչ մարզավայել կեցուածքին համար, իսկ խումբին մարզիկներէն Մոհամետ Շըտատ կախակայուեցաւ երեք մրցումով:
Երկու ամսուան կախակայում մը ստացաւ Սալամ Զղարթայի պատասխանատուներէն (կրտսերներ) Ղասսան Խաուաժա:
Ֆութսալի գծով Հումին Ֆաուքա ակումբը (Բ. դասակարգ) հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Զուք Մոսպեհի (աղջկանց ֆութպոլ) պատասխանատուներէն Էլի Քասսիս կախակայուեցաւ մէկ շաբաթով:
Ֆետերասիոնը վաւերացուց աղջկանց ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումին արդիւնքը, որուն ընթացքին Զուք Մոսպեհ 3-2 արդիւնքով յաղթելով Սթարզ Աքատեմիին, հանդիսացաւ բաժակակիր:
Մնալով կախակայումներուն ծիրին մէջ, Սաժեսի պատասխանատուներէն Ռոնի Շուքրալլա (Բ. դասակարգ) կախակայուեցաւ վեց ամիսով: Նոյնքան կախակայուեցաւ նաեւ Ահմետ Քըրըս (Շապապ Ղազիէ):
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուածները եղան բազմաթիւ: Անոնց կարգին եղաւ Ժաք Նաճարեան (ՀՄԸՄ):
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ախա Ահլի Ալէյ – Շապապ Արապի | 16:00 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Անսար | 16:00 | Սուր |
| Սալամ Զղարթա – Իսլահ Պըրժ Շիմալի | 16:00 | Զղարթա |
| Ահտ – Նեպի Շիթ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Թրիփոլի – Նըժմէ | 14:15 | Թրիփոլի |
| Սաֆա – Ռասինկ | 16:00 | |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 19 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Իժթիմահի – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Պըրժ | 14:15 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Շապապ Ղազիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Սաժես – Շապապ Սահել | 14:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Քֆարժոզ |
| Մապարրա – Ամալ Մաարաքէ | 14:15 | Ահտ |
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Ռասինկ | 13:00 | Մապարրա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄՄ – Ուահտեթ Մըրժ | 14:15 | Սաֆա |


