Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի զտումի մրցումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ յաղթական խումբերը ապահովեցին Ա. հանգրուանի իրենց տոմսերը:
Անոնց կարգին եղաւ նաեւ ՀՄԸՄ Պէյրութ, որ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) 9-2 արդիւնքով յաղթեց Էտտէ Պաթրունին:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Պասել Ֆաքիհ, Էլիօ Պու Ղազալէ (2-ական կոլ), Մայքըլ Նորաշխարհեան (1 կոլ), Յակոբ Յակոբեան (2 կոլ) եւ Խաչիկ Սերոբեան (2 կոլ):