Իրենց ձմեռնային կարճ արձակուրդէն ետք, այս շաբաթավերջին կը վերսկսին Սպանիոյ եւ Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Անգլիոյ մէջ, ուր արդէն իսկ չկար ձմեռնային արձակուրդ, շաբաթավերջին տեղի կ՛ունենան բաժակի մրցումները: Նոյնն է պարագան նաեւ Ֆրանսայի, ուր ախոյեանութեան մրցումներ չկան:
Ինչ կը վերաբերի Գերմանիոյ, այդտեղ արձակուրդը կը շարունակուի:
Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 18-րդ հանգրուանին ծիրին մէջ, վաղը տեղի կ՛ունենայ բաւական հետաքրքրական ճակատում մը, երբ Սելթա Վիկօ (11-րդ) կը հիւրընկալէ Ռէալ Մատրիտը (4-րդ):
Մրցում մը նուազ կատարած Ռէալ Մատրիտ այժմ 14 կէտով ետ կը մնայ Պարսելոնայէն (առաջին), որ վաղը պիտի հիւրընկալէ Լեվանթէն (16-րդ):
Ինչ կը վերաբերի Իտալիոյ, շաբաթավերջին կը սկսին 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Նափոլի, որ կէտի մը առաւելութիւնը ունի Եուվենթուսի վրայ, այսօր կը հիւրընկալէ Հելաս Վերոնան (19-րդ): Իսկ Եուվենթուս այսօր հիւրը կ՛ըլլայ Քալիարիի (15-րդ):
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
ՍՊԱՆԻՍ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Մատրիտ (2) – Կեթաֆէ (8) | 14:00 |
| Վալենսիա (3) – Կիրոնա (10) | 17:15 |
| Լաս Փալմաս (20) – Էյպար (7) | 19:30 |
| Սեւիլլա (5) – Ռէալ Պեթիս (14) | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Լեկանես (13) – Ռէալ Սոսիետատ (9) | 13:00 |
| Պարսելոնա (1) – Լեվանթէ (16) | 17:15 |
| Աթլեթիքօ Պիլպաօ (12) – Ալաւես (17) | 19:30 |
| Վիարէալ (6) – Տեփորթիւօ Քորունա (18) | 19:30 |
| Սելթա Վիկօ (11) – Ռէալ Մատրիտ (4) | 21:45 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Մալակա (19) – Էսփանիոլ (15) | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Թորինօ (10) – Պոլոնիա (12) | 13:30 |
| Ա. Սէ. Միլան (11) – Քրոթոնէ (18) | 16:00 |
| Պենեվենթօ (20) – Սամտորիա (6) | 16:00 |
| Ճենովա (16) – Սասուոլօ (14) | 16:00 |
| Սփալ 2013 (17) – Լացիօ Ռոմա (5) | 16:00 |
| Նափոլի (1) – Հելաս Վերոնա (19) | 16:00 |
| Ա. Էս. Ռոմա (4) – Աթալանթա (9) | 19:00 |
| Քալիարի (15) – Եուվենթուս (2) | 21:45 |


