Ֆրանսական հանրածանօթ «Լ՛Էքիփ» մարզական պարբերաթերթը ներկայացուց 2017 տարուան ֆութպոլի խորհրդանշական հաւաքականը, որ ձեւաւորուեցաւ անոր կողմէ կատարուած հարցախոյզին արդիւնքներուն լոյսին տակ: Անոր մասնակցեցան 150 հազար ընթերցողներ:
Ստորեւ` այդ 11 մարզիկներուն ցանկը.
ԲԵՐԴԱՊԱՀ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տենի Ալվես (Եուվենթուս, Փարիզ Սեն Ժերմեն), Սերճիօ Ռամոս, Մարսելօ (Ռէալ Մատրիտ) եւ Սամուէլ Ումթիթի (Պարսելոնա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Լուքա Մոտրիչ (Ռէալ Մատրիտ) եւ Նկոլօ Քանթէ (Չելսի):
ԿՈՂՄԻ ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա) եւ Նէյմար (Պարսելոնա եւ Փարիզ Սեն Ժերմեն):
ԿԵԴՐՈՆԻ ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Հերի Քէյն (Թոթենհամ) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ):