Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 29 դեկտեմբերին, տեղի կ՛ունենան երկու ճակատումներ:
ՀՄԸՄ-ի տղոց կազմը, երեկոյեան ժամը 20:30-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Պիպլոսը: Նոյն ժամուն, Պէյրութ Շիահի մէջ կը հիւրընկալէ Լուէյզին:
ՀՄԸՄ, որ ցարդ կատարած է 11 մրցում եւ յետաձգուած մրցում մը ունի կատարելիք Պէյրութի դէմ, միակ խումբն ըլլալով ցարդ կրած է պարտութիւն մը միայն: Ռիատի եւ Շանվիլ կրած են երկուքական պարտութիւն:
Հակառակ անոր որ այս տարեշրջանին Պիպլոս իր լաւ օրերուն մէջ չէ, սակայն պէտք չէ անտեսել մրցակից կազմը, եւ անոր դէմ պէտք է մրցիլ այնպէս, ինչպէս ՀՄԸՄ կը մրցի այլ զօրաւոր նկատուող խումբերու դէմ:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիր եւ քաջալերել խումբը, մանաւանդ որ այսօրուան այս մրցումը պիտի ըլլայ 2017 տարուան վերջին ճակատումը:
ՀՄԸՄ 2018 տարուան իր առաջին մրցումին, երեքշաբթի, 2 յունուարի երեկոյեան ժամը 20:30-ին, Շիահի մարզադաշտին վրայ պիտի մրցի Պէյրութի դէմ:
Ստորեւ` 13-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Պէյրութ – Լուէյզի | 20:30 | Շիահ |
ՀՄԸՄ – Պիպլոս | 20:30 | Աղբալեան |
ՎԱՂԸ | ||
Սաժես – Ռիատի | 16:00 | Ղազիր |
Շանվիլ – Թատամոն | 16:00 | Տիք Մըհտի |
Մութթահետ – Անթունիէ | 16:00 | Սաֆատի |
Ստորեւ դասաւորման պատկերը` 13-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին.
ՄՐՑ. | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- Ռիատի | 12 | 10 | 2 |
2.- Շանվիլ | 12 | 10 | 2 |
3.- ՀՄԸՄ | 11 | 10 | 1 |
4.- Սաժես | 11 | 7 | 4 |
5.- Պէյրութ | 11 | 6 | 5 |
6.- Մութթահետ | 11 | 5 | 6 |
7.- Լուէյզի | 12 | 4 | 8 |
8.- Անթունիէ | 12 | 4 | 8 |
9.- Պիպլոս | 12 | 2 | 10 |
10.- Թատամոն | 12 | 0 | 12 |