Լիբանանի ֆութսալի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներէն ետք, ախոյեան Պէյրութի դրամատունը կը մնայ ցարդ անպարտելի միակ խումբը: Անիկա 8-2 արդիւնքով յաղթելէ ետք Հըրրիէ Սայտային, ապահովեց առաւելագոյն 36 կէտը` կատարելէ ետք իր 12-րդ մրցումը:
Բոլոր խումբերն ալ գրեթէ կատարած են 12-ական մրցում` նկատի ունենալով, որ 12-րդ խումբը` Ժընուպ Ռիատի քաշուեցաւ ախոյեանութենէն:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
Կէտ | |
1.- Պէյրութի դրամատուն | 36 |
2.- Լուէյզի Զուք Մոսպեհ | 31 |
3.- Լիբանանեան բանակ | 28 |
4.- Շուէյֆաթ | 19 |
5.- Շապապ Էշրեֆիէ | 17 |
6.- Հըրրիէ Սայտա | 14 |
7.- 1875 Ռիատի | 14 |
8.- Թրիփոլի Ֆայհա | 14 |
9.- Ամալ Պիքֆայա | 10 |
10.- Ղըպէյրի | 3 |
11.- Ներքին ապահովութեան ուժեր | 1 |
12.- Ժընուպ Ռիատի | – |