Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը իր մրցումը կը կատարէ Հումին Ֆաուքայի դէմ: Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ շաբաթ, 23 դեկտեմբերին, պիտի սկսի երեկոյեան ժամը 19:00-ին:
Ցարդ իր կատարած 4 մրցումներուն ընթացքին ՀՄԸՄ-ի կազմը, որ արձանագրած է երեք յաղթանակ եւ կրած պարտութիւն մը, 9 կէտով կը գրաւէ դասաւորման երկրորդ դիրքը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
Կէտ | Յ. | Հ. | Պ | |
1.- Զուք Մոսպեհ | 12 | 4 | 0 | 0 |
2.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 9 | 3 | 0 | 1 |
3.- «Էյ.Եու.Էս.Թի.» | 9 | 3 | 0 | 2 |
4.- Աֆաք | 9 | 3 | 0 | 1 |
5.- Հումին Ֆաուքա | 9 | 3 | 0 | 2 |
6.- Քուրա | 6 | 2 | 0 | 3 |
7.- «Էյ.Եու.Սի.Ի.» | 3 | 1 | 0 | 4 |
8.- Ահլի Սայտա | 3 | 1 | 0 | 3 |
9.- Ժամհուր | 0 | 0 | 0 | 4 |