Լիբանանի մարմնամարզութեան ֆետերասիոնի նախագահ Մոհամետ Մաքքի գերխճողուած ըլլալուն պատճառով եւ չկարենալով կատարել իր պաշտօնը, ներկայացուց իր հրաժարականը, որ ընդունուեցաւ ֆետերասիոնի վարչութեան անդամներուն կողմէ:
Անոր փոխարէն ֆետերասիոնի նոր նախագահ նշանակուեցաւ Նատիրա Մունիր Ֆաուազ:
Ստորեւ ֆետերասիոնի վարչութեան նոր կազմը, որ վաւերացուեցաւ Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան կողմէ.
Նատերա Մունիր Ֆաուազ (նախագահ), Մոհամետ Ատնան Մաքքի (փոխնախագահ), Ղասսան Մոհամետ Պաշիր Մաժըտ (ընդհանուր քարտուղար), Մոհամետ Իպրահիմ Շարաֆ (գանձապահ), Ռապիհ Մոհամետ Տաապուլ (հաշուապահ), Ռանտա Ապտել Ռահիմ Շըտիաք եւ Ռոժէ Սաքր Աատ (խորհրդականներ):