Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ շաբաթ, 25 նոյեմբերին հիւրընկալեց Ահլի Նապաթիէն, արձանագրեց տարեշրջանի իր 3-րդ յաղթանակը` 4-3 արդիւնքով պարտութեան մատնելով իր մրցակիցը:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Մոհամետ Ասսաս (31-րդ եւ 61-րդ), Գէորգ Օհանեան (45-րդ) եւ Սերժ Զաքարեան (85-րդ), իսկ մրցակիցին կոլերը նշանակեցին Հայտար Ապու Զէյտ (6-րդ) եւ Հայտար Աուատա (16-րդ եւ 72-րդ` փենալթիով):
Այսպիսով, ՀՄԸՄ ապահովեց տարեշրջանի իր 11-րդ կէտը եւ դասաւորման մէջ բարձրացաւ 7-րդ դիրք:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շապապ Ղազիէ | 19 (24-9) |
2.- Շապապ Սահել | 19 (22-11) |
3.- Պըրժ | 18 (17-8) |
4.- Մապարրա | 16 (16-12) |
5.- Ահլի Նապաթիէ | 13 (16-14) |
6.- Նասեր Պար Էլիաս | 12 (8-10) |
7.- ՀՄԸՄ | 11 (9-17) |
8.- Իժթիմահի | 11 (11-11) |
9.- Ահլի Սայտա | 10 (15-13) |
10.- Սաժես | 9 (14-18) |
11.- Մաժտալ Այնճար | 5 (5-18) |
12.- Ամալ Մաարաքէ | 3 (11-27 |