Լիբանանի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան մասնակցող 10 խումբերը ցարդ կատարած են 6-ական մրցում:
Մինչեւ հիմա անպարտելի Շանվիլ կը գրաւէ առաջին դիրքը, մինչ վերջին դիրքը գրաւող Թատամոն ցարդ յաղթանակէ զուրկ է:
ՀՄԸՄ-ի կազմը նշանակած է ամէնէն շատ կէտը (537), մինչ ամէնէն շատ կէտ ստացող խումբն է Անթունիէ (541):
Ստորեւ դասաւորման պատկերը` 6-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| ՄՐՑ. | Յ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Շանվիլ | 6 | 6 | 0 | 18 (500-435) |
| 2.- Ռիատի | 6 | 5 | 1 | 16 (489-412) |
| 3.- ՀՄԸՄ | 6 | 5 | 1 | 16 (537-465) |
| 4.- Սաժես | 6 | 4 | 2 | 14 (472-473) |
| 5.- Մութթահետ | 6 | 4 | 2 | 14 (491-441) |
| 6.- Պէյրութ | 6 | 3 | 3 | 12 (433-407) |
| 7.- Պիպլոս | 6 | 1 | 5 | 8 (480-508) |
| 8.- Լուէյզի | 6 | 1 | 5 | 8 (460-494) |
| 9.- Անթունիէ | 6 | 1 | 5 | 8 (399-541) |
| 10.- Թատամոն | 6 | 0 | 6 | 6 (443-528) |


