Երէկ միջազգային շարք մը լրատուամիջոցներ հաղորդեցին, որ անգլիական Սթոք Սիթիի նախկին ֆութպոլիստ Տիոնաթան Թէյշէյրա մահացաւ: Ան 25 տարեկան էր:
Պրազիլցի ֆութպոլիստին վերջին ակումբը եղաւ Շերիֆ (Մոլտովա), որուն ան մաս կը կազմէր 2017-էն ի վեր: Ան այս ամրան ընթացքին վերադարձած էր իր հայրենիքը` այն յոյսով, որ վերստին պիտի միանայ իր ակումբին` Շերիֆին:
Անգլիական մամուլին համաձայն, ան մահացած է սրտի կաթուածի պատճառով:
Թէեւ ան 2014-էն 2017 մաս կազմած է Սթոք Սիթիի, բայց անոր հետ կատարած է ընդամէնը 2 մրցում:


