Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իւրաքանչիւր Քայլափոխի Մտածում Եմ Ապագայ Սերնդի Գնահատականի Մասին. Սերգէյ Շահվերդեան

Նոյեմբեր 6, 2017
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Զրուցեց` ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆԸ

«Ապառաժ»-ը զրուցեց մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նորանշանակ նախարար, «Ապառաժ»-ի նախկին խմբագիր, դաշնակցական Սերգէյ Շահվերդեանին հետ:

Հ.- Ձեզ մշակոյթի նախարարի պաշտօնում նշանակելը, շատերի կարծիքով, նախագահ Բակօ Սահակեանի ընդունած որոշումներից ամենաճիշդն է: Համակարծի՞ք էք այդ տեսակէտին:

Պ.- Դժուար հարց էք տալիս: Ես չէ, որ պէտք է գնահատականներ տամ նախագահի որոշումներին: Վստահ եմ` պարոն նախագահը բազմաթիւ հանգամանքներ է հաշուի առել եւ յետոյ  կատարել նշանակումները:

Հ.- Մշակոյթի նախկին նախարար Նարինէ Աղաբալեանը մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում յաջողութիւններ է գրանցել: Հե՞շտ է արդեօք ստանձնել կառավարութեան մակարդակով ամենաաշխատատար ոլորտներից մէկի ղեկավարման պատասխանատուութիւնը:

Պ.- Ամէն դէպքում որեւէ բնագաւառի պատասխանատուութիւն ստանձնելը հեշտ չէ, գոնէ` նրանց համար, ովքեր գիտակցում են, թէ ի՛նչ է նշանակում պատասխանատուութիւն ընդհանրապէս: Այն պատասխանատուութիւնը, որը մենք ունենք, էականօրէն չի տարբերւում որեւէ այլ պատասխանատուութիւնից: Դա պատասխանատուութիւն է երկրի, ժողովրդի, մեր երեխաների եւ քեզ նշանակողի առջեւ:

Հ.- Ի՞նչ է մշակոյթը ձեզ համար:

Պ.- Մշակոյթը մեր շուրջն է` մեր ճարտարապետութիւնը, մեր փողոցների վիճակը, մեր երեխաների կողմից ընթերցուող գիրքը, հարսանիքների ծէսը, մեր հանրութեան կողմից լսուող երաժշտութիւնը, մեր դպրոցներում ստացած կրթութիւնը, իմ հագ ու կապը, ձեր հագ ու կապը: Ի հարկէ, պատկերացնել մշակոյթն առանց թատրոնի, երաժշտարուեստի եւ արուեստի միւս ճիւղերի` անհնար է, եւ իմ պատկերացմամբ, դրանք առաւելապէս ազդեցիկ միջոց են մշակոյթի փոխանցման համար:

Հ.- Ո՞րն է լինելու Արցախի մշակոյթի զարգացման ձեր ռազմավարութիւնը:

Պ.- Կարծում եմ` հարցադրումն այնքան էլ ճիշդ չէ. դա իմ ռազմավարութիւնը չէ, դա Արցախի Հանրապետութեան ռազմավարութիւնն է:

Թերեւս ամենակարեւորն այս պահին ոլորտի համընդհանուր քաղաքականութեան մշակումն է: Այս փուլում փորձում ենք հասկանալ արդի իրավիճակի պատկերը եւ մշակում ենք քաղաքականութիւն, որպէսզի բաւարարենք հանրութեան բոլոր խաւերի մշակութային պահանջները, զուգահեռաբար` աշխատանքներ տանում այդ պահանջների մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ակնյայտ է արդէն, որ մշակոյթի ապակենտրոնացման քաղաքականութիւնը պէտք է աւելի խորացնել: Մշակոյթը պէտք է հասանելի լինի բնակչութեան բոլոր խաւերին ու մեր հանրապետութեան ողջ տարածքում, մասնաւորապէս սահմանամերձ բնակավայրերում: Դա մեր առաջնային խնդիրներից է:

Հ.- Աշխատանքի ընդունման հարցում կարեւորում էք օտար լեզուների իմացութիւնը եւ նորարարական ու ստեղծագործական լինելու հանգամանքը: Մշակութային ոլորտում զգացւո՞ւմ է նման մարդկանց սակաւութիւն:

Պ.- Ցաւօք, նման մարդկանց պակաս զգացւում է մեր երկրի բոլոր բնագաւառներում: Մենք պէտք է փորձենք եղած մարդուժով շարունակել մեր ծրագրերի իրականացումը, բայց` միշտ փնտռելով մեր ուզած պատրաստուածութիւնն ունեցող մարդկանց: Երիտասարդութեան առումով, դա մեր առաջնահերթ խնդիրներից մէկն է: Մեր երիտասարդները պէտք է աւելի աչքաբաց ու տեղեկացուած լինեն, իսկ դրա համար անհրաժեշտ է օտար լեզուների իմացութիւն, ինչն այսօր օրախնդիր է շատերի համար: Այսօր արդիական արհեստագիտութիւններն այնքան են զարգացած, որ լեզու չիմանալով` չես կարող համահունչ քայլել աշխարհի զարգացումների հետ:

Հ.-  Հե՞շտ է արդեօք աշխատել Սերգէյ Շահվերդեանի հետ:

Պ.- Ասում են` հեշտ չէ (ժպտում է):

Հ.- Ունէ՞ք բանաձեւ, որով գնահատելու էք սեփական աշխատանքի արդիւնաւէտութիւնը:

Պ.- Ամենաամօթալի, ամենաանընդունելի բանն ինձ համար կը լինի այն, որ իմ երեխաները տարիներ յետոյ հարց տան` ինչո՞ւ էք նման երկիր կառուցել: Իւրաքանչիւր քայլափոխս անում եմ այդ միտքն ունենալով` թէ ի՛նչ գնահատական կը տայ իմ աշխատանքին ապագայ սերունդը: Հէնց այդ պատասխանատուութեամբ եմ փորձում շարժուել իմ աշխատանքային պարտականութիւնները կատարելիս:

Հ.- Որպէս նախկին լրագրող եւ «Ապառաժ»-ի խմբագիր` համամի՞տ էք այն մտքի հետ, որ Արցախի լրագրողները եւս պէտք է վերահսկեն իշխանութիւններին:

Պ.- Ցանկացած իշխանութիւն գործում է հանրային պահանջարկի առկայութեան դէպքում, իսկ հանրային պահանջարկը դրսեւորւում է քաղաքացիական հասարակութեան միջոցով: Լրատուական դաշտն ու լրագրողները իշխանութիւններին ու հասարակութեանը կապող օղակն են ու միջանկեալ դաշտը: Որքան բաց ու առարկայական լինի տեղեկատուական դաշտը, այնքան արդիւնաւէտ կը լինի իշխանութիւններ-հասարակութիւն փոխյարաբերութեան կառուցումը, փոխադարձ պարտականութիւնների իրականացումն ու իրաւունքների գիտակցումը:

Հ.- Հայկական հանրապետութեան մշակոյթի նախարար հանդիսանալով հանդերձ, ձեր դիմատետրեան գրառումները հիմնականում ռուսերէն են: Ինչո՞ւ:

Պ.- Դիմատետրն այսօր քարոզչական միջոց է, ու տարիներ շարունակ լինելով զբօսաշրջութեան բնագաւառի պատասխանատու` իմ առջեւ խնդիր էի դրել առաւել լայն շրջանակների ներկայացնել իմ գրառումները: Առաւել լայն շրջանակ` նշանակում է ոչ այնքան հայկական շրջանակ, այլ օտարազգիներ` նրանց ուշադրութիւնը դէպի Արցախ սեւեռելու նպատակով: Եթէ ես պէտք եղածի չափով տիրապետէի անգլերէնին, իմ բոլոր գրառումները կ՛անէի անգլերէն, որովհետեւ այդ գրառումներն ինքնանպատակ չեն, լսարանն էլ հայախօս չէ: Թէեւ հայերէնի արդիւնաւէտութիւնը քիչ է տուեալ դէպքում, սակայն եթէ կայ հայերէն գրելու հանրային պահանջարկ, այսուհետ կը գրեմ ե՛ւ ռուսերէն, ե՛ւ հայերէն:

Հ.- Հետաքրքիր է` ի՞նչ է կարդում մշակոյթի նորանշանակ նախարարը:

Պ.- Զբօսաշրջութեան վարչութեան պետ նշանակուելուց յետոյ գրեթէ կէս տարի զբաղուած էի միայն այդ բնագաւառի ուսումնասիրմամբ: Նոր պաշտօն ստանձնելով` կարդում եմ մշակութային քաղաքականութեանը վերաբերող գրականութիւն` աւելի արդիւնաւէտ աշխատելու նպատակով:

Ինչ վերաբերում է ամէնօրեայ ընթերցանութեանը, ապա նախընտրում եմ դասական գրականութիւն: Կարծում եմ` 19-րդ դարի գրականութիւնը ուսանելի է եւ լուսաւորող:

Հ.- Անդրադառնանք մշակոյթի միւս ոլորտին` երաժշտութեանը. ո՞ր ժանրն էք նախընտրում:

Պ.- Ես մեծացել եմ երաժշտի ընտանիքում, մայրս երաժիշտ էր, եւ իմ նախասիրութիւնները շատ լայն են` հայկական ազգային, աւանդական երաժշտութիւն, էսդրատային, սիմֆոնիկ երաժշտութիւն եւ, ի հարկէ, ճազ: Տաթեւիկ Յովհաննիսեանի կատարումներն են տարիներ շարունակում ինձ ոգեշնչում, գուցէ այն պատճառով, որ պատանեկութեան տարիներին ճազի հետ ծանօթութիւնս սկսել է հէնց նրա կատարումներով: Ինձ համար անփոխարինելի է Կոմիտասը: Իմ աշխատանքային համակարգչի երգացանկը կազմուած է հէնց նրա կատարումներից:

Հ.- Բազմազաւակ հայր էք` ունէք 4 երեխայ: Երեխաների դաստիարակութեան հարցում ի՞նչ սկզբունքներով էք առաջնորդւում:

Պ.- Բազմազաւակ ծնողն իրականում իմ կինն է, ոչ թէ ես: Ցաւօք, շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել երեխաներիս, բայց փորձում եմ օգնել նրանց լինել առաւել աչքաբաց, տեղեկացուած, ինչքան հնարաւոր է` շատ կարդան:

Համոզուած եմ` երեխան դաստիարակւում է հիմնականում ծնողների օրինակով: Հետեւաբար, եթէ ուզում ենք, որ մեր երեխաներն անթերի  լինեն, մենք` ծնողներս, պէտք է լինենք այդպիսին:

 

 

Նախորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Մետաքսի Ճամբա՞յ, Թէ՞ Համաթուրանական Ճեպընթաց

Յաջորդը

Հայաստանի Նոր Իրականութիւնը Խղճի Աչքերով

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?