Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին, երէկ գիշեր երկու կազմեր` Փարիզ Սեն Ժերմեն եւ Պայերն Միւնիխ իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ այժմէն իսկ ապահովեցին յաջորդ հանգրուանին` փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը:
Փարիզ Սեն Ժերմեն, բաւական անխնայ եղաւ իր հիւրին` Անտըրլեխթի նկատմամբ, արձանագրելով 5-0 արդիւնքով յաղթանակ մը: Քլայվին Քուրզաուա հեթրիք մը իրագործեց, մինչ Նէյմար նշանակեց կոլ մը:
Պայէրն Միւնիխ 2-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սելթիքի դաշտէն, մինչ Յունաստանի մէջ Օլիմփիաքոս 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը պարտադրեց իր հիւրին` Պարսելոնային:
Մանչեսթըր Եունայթըտ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Պենֆիքայի:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
Ա. ԽՄԲԱԿ | |
Պալ – Մոսկուայի բանակայիններ | 1-2 |
Մանչեսթըր Եունայթըտ – Պենֆիքա | 2-0 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Սելթիք – Պայէրն Միւնիխ | 1-2 |
Փարիզ Սեն Ժերմեն – Անտըրլեխթ | 5-0 |
Գ. ԽՄԲԱԿ | |
Աթլեթիքօ Մատրիտ – Ղարաբաղ | 1-1 |
Ա. Էս. Ռոմա – Չելսի | 3-0 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Օլիմփիաքոս – Պարսելոնա | 0-0 |
Սփորթինկ Լիզպոն – Եուվենթուս | 1-1 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Լիվըրփուլ – Մարիպոր | 21:45 |
Սեւիլլա – Սպարտակ Մոսկուա | 21:45 |
Զ. ԽՄԲԱԿ | |
Նափոլի – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
Շախտիոր Տոնեցք – Ֆէյէնուրտ Ռոթերտամ | 21:45 |
Է. ԽՄԲԱԿ | |
Պեշիքթաշ – Մոնաքօ | 19:00 |
Փորթօ – Լայփցիկ | 21:45 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Պորուսիա Տորթմունտ – Ափոյել Նիկոսիա | 21:45 |
Թոթենհամ – Ռէալ Մատրիտ | 21:45 |