Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան երկու մրցումներ:
Սաֆայի դաշտին վրայ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ մրցեցաւ Սաժեսի դէմ, կրեց տարեշրջանի իր երրորդ պարտութիւնը` 2-1 արդիւնքով:
Յաղթական կազմին 2 կոլերը նշանակեց Թոմի Համոտ (35-րդ եւ 60-րդ), մինչ ՀՄԸՄ-ի կոլը` Մոհամետ Ասսաս (15-րդ): ՀՄԸՄ սքանչելի առիթ մը ունէր արդիւնքը 2-2 հաւասարեցնելու, սակայն նոյնինքն Ասսասի հարուածած փենալթին զսպուեցաւ Սաժեսի բերդապահին կողմէ` 88-րդ վայրկեանին:
Օրուան իրաւարարներն էին Մոհամետ Զահթար (կեդրոն), Մոհամետ Հաժ, Պիլալ Արֆէ (կողմի) եւ Ահմետ Աուատի (չորրորդ):
Նշենք, որ ՀՄԸՄ ցարդ առաւելագոյն 15 կէտէն կրցած է ապահովել 4 կէտ միայն:
Նշենք, որ այլ մրցումի մը, նոյն արդիւնքով Մապարրա յաղթեց Ահլի Սայտային:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, անոնց յայտագիրը հետեւեալն է.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ռասինկ – Նեպի Շիթ | 15:30 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Շապապ Արապի | 16:00 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 15:30 | Սուր |
| Նըժմէ – Սաֆա | 16:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Պըրժ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Սահել | 15:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Մաժտալ Այնճար – Ամալ Մաարաքէ | 15:30 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Իժթիմահի | 15:30 | Անսար (հարաւ) |


